« Վերադառնալ ցանկին

Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

Բանախոս՝
Նազելի Վարդանյան՝ Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանում և ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի և Հայկ Մակուչյանի ներկայացուցիչ, փաստաբան


Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը։


Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների, ինչպես նաև մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչներըՄարդու իրավունքների եվրոպական դատարան են (ՄԻԵԴ) ներկայացրել անհատական գանգատ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ:


Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումըեւ Ադրբեջանի կողմից նրա ներումը, ըստ էության` արդարացումը եւ հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք),14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:


2006 թ. ապրիլի13-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց` միաժամանակ հերոսացնելով պետական մակարդակով։
__________________
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ