COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:

Ստորև ներկայացված են Մեդիա կենտրոնի զրուցակցի կարևոր մտքերն ու խորհուրդները:

Խուճապի մի մատնվեք ոչ մի պարագայում. խուճապային տրամադրությունը թուլացնում է իմունային համակարգը՝ մեծացնելով վարակվելու հավանականությունը:

Հավատում եք դիմակ կրելու արդյունավետությանը, թե ոչ, ՊԱՐՏԱԴԻՐ դիմակ կրեք տնից դուրս գալիս, փողոցում, մարդկանց հետ շփվելիս, տրանսպորտում, տաքսիում:

Հղիները և շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիները, որոնք դիմակ կրելու բարդություն ունեն, այնուամենայնիվ պետք է դիմակ կրեն, ինչպես մյուս քաղաքացիները, քանի որ վարակվելու դեպքում հիվանդությունն անհամեմատ ծանր կտանեն, քան ուղեկցող հիվանդություններ չունեցող մյուս քաղաքացիները:

Երեկոյան զբոսանքն՝ ընտանիքի անդամներով, կարելի է նաև առանց դիմակի, սակայն մարդաշատ վայրերում, որտեղ սոցիալական հեռավորությունը պահպանելու հնարավորություն չկա, դիմակ կրելն անգամ զբոսնելիս՝ ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Ասիմպտոմ վարակակիրները, որոնց հիվանդանոցներից տուն են ուղարկում, տանը պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն ընտանիքի մյուս անդամներից: Ընտանիքի բոլոր անդամները հաճախակի պետք է լվացվեն, վարակակրի հետ շփվեն բացառապես ձեռնոցներով և սոցիալական հեռավորություն պահպանելով: Սանհանգույցը, լոգասենյակը օգտագործելուց հետո պետք է ախտահանվի:

Դիմակները կարելի է ախտահանել տանը՝ լվանալով հատուկ ախտահանիչ նյութերով: Այսինքն՝ նույն դիմակը բազմակի օգտագործման ենթակա է՝ ժամանակին ու ճիշտ ախտահանման դեպքում:

Ավտոմեքենայում դիմակներ կրելը պարտադիր է, եթե ուղևորները նույն ընտանիքի անդամներ չեն:

Դրսից տուն վերադառնալիս արտահագուստը ցանկալի է լվանալ, կոշիկների ներբաններն ախտահանել ախտահանիչ նյութերով կամ հատուկ ախտահանող լաթով:

Դռան բռնակները օրվա ընթացքում մի քանի անգամ ախտահանելը պարտադիր է:

Ուժեղ իմունային համակարգը վարակման հավանականությունը փոքրացնում է՝ առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, ոչ խուճապային տրամադրություններ:

Առողջ եղեք:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ