« Վերադառնալ ցանկին

Վեբինարին գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/webinar/register/WN_VE2WH4D6QoiiMe70TZfMiA

Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է վեբինար «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:

Բանախոսներ՝

- Դավիթ Թումասյան՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

- Միրա Անտոնյան՝ ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն, երեխաների պաշտպանության միջազգային փորձագետ

- Անուշ Ալեքսանյան՝ հոգեբան

Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ին վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան («Լանզարոտեի կոնվենցիա»), դառնալով ԵԽ անդամ 45–րդ պետությունը, որն իր համաձայնությունն է հայտնել ստանձնել Կոնվենցիայում ամրագրված դրույթները։

Վաբինարի ընթացքում բանախոսները կանդրադառնան հետևյալ հարցերին`

-Ինչի մասին էԼանզարոտեի կոնվենցիան, ի՞նչ սկզբունքներ է այն պարունակում
-Որո՞նք են երեխաների սեռական բռնության դրսևորումները, որքանո՞վ է տարածված Հայաստանում երեխաների սեռական բռնության երևույթը, և որտե՞ղ կարող են օգնություն հայցել դրա զոհերը:
-Ինչպե՞ս է լուծվում երեխաները սեռական բռնությունից և սեռական շահագործումից պաշտպանելու խնդիրը Լանզարոտեի կոնվենցիային միացած երկրներում:
-Ե՞րբ և ինչպիսի՞ կրթություն է անհրաժեշտ տրամադրել երեխաներին սեռական շահագործումից զերծ պահելու համար:

Վեբինարը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը՝ 14:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ ներառյալ հարցուպատասխանի փուլը։

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Զուգահեռ վեբինարը հեռարձակվելու է Հանրային լրագրության ակումբի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/publicjournalismclub/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ