« Վերադառնալ ցանկին

Վեբինարին գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/webinar/register/WN_gGBjsAphRw2cJ0W8CS59pw

Հանրային լրագրության ակումբը մայիսի 14-ին, ժամը 19:00-ին, հրավիրում է վեբինարի «Ինքնասպանություն՝ տեսակներ, պատճառներ, կանխարգելում» թեմայով:

Ինքնասպանության թեման, հատկապես ճգնաժամային մեր օրերում, դարձել է մտահոգվելու և անհանգստանալու պատճառ մի շարք երկրներում։

Ի՞նչ պետք է իմանալ ինքնասպանության (սուիցիդի) տեսակների, պատճառների, սուիցիդալ վարքի որոշ դրսևորումների վերաբերյալ։
Սրանք ավելորդ գիտելիքներ կամ տեղեկություններ չեն, այլ կարող են խիստ անհրաժեշտ լինել մեր շրջապատում գտնվող որևէ մեկին օգնելու և ճակատագրական քայլից հետ պահելու համար։

Վեբինարի բանախոսն է հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանը: Նա ունի ավելի քան 25 տարվա հոգեբանական աշխատանքի փորձ, որից 10 և ավելի տարիներ՝ կրթության և իրավաբանական հոգեբանության ոլորտում։ Դասվանդել է ԵՊՀ -ում, պետական կառավարման ակադեմիայում։ Անցել և անցկացրել է բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնության առանձնահատկությունների վերաբերյալ։
Այժմ աշխատում է ԱՄՆ-ում:

Վեբինարը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը՝ 19:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ ներառյալ հարցուպատասխանի փուլը։

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
____________
Զուգահեռ վեբինարը հեռարձակվելու է Հանրային լրագրության ակումբի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/publicjournalismclub/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/Pjournalismclub

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...