«Ինչու՞ ենք դժվարությամբ հանդուրժում միմյանց, ինչպե՞ս վերագտնել ներքին անդորրն ու լինել առավել հանդուրժող մերձավորի հանդեպ»
08.05.2020
19:30
Հանրային լրագրության ակումբը մայիսի 8-ին, ժամը 19:30-ին, անցկացրեց վեբինար «Ինչու՞ ենք դժվարությամբ հանդուրժում միմյանց, ինչպե՞ս վերագտնել ներքին անդորրն ու լինել առավել հանդուրժող մերձավորի հանդեպ» թեմայով:

Համաճարակը և դրա շուրջ ծավալվող իրադարձությունները, որոնցում ներգրավված ենք բոլորս, անորոշության մեծ չափաբաժին ունի։ Առանձին մարդու կողմից իրավիճակին տրվող տարաբնույթ հակազդումները ոչ միշտ են հասկանալի, ընդունելի լինում մյուսի համար՝ ծնելով զարմանք ու տարակուսանք, որոշ դեպքերում՝ զայրույթ ու վրդովմունք, վատագույն դեպքում՝ թշնամանք ու հաջորդող ագրեսիվ գործողություններ։

Ստեղծված իրավիճակում հանդուրժողականությունը դառնում է առանցքային կոնցեպտ, ներքին և արտաքին անդորրի գրավական, համերաշխության և համախմբվածության երաշխիք։

- Ինչու՞ են մարդիկ դժվարությամբ հանդուրժում միմյանց:
Ինչպե՞ս վերագտնել ներքին անդորրն ու լինել առավել հանդուրժող մերձավորի հանդեպ:
- Ի՞նչն է ընկած անհանդուրժողականության հիմքում:

Վեբինարի բանախոսն էր Մանե Հակոբյանը՝ Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան խորհրդատու, հոգեթերապևտ:

Միջոցառումն իրականացրեց Հանրային լրագրության ակումբը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ