« Վերադառնալ ցանկին

Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/webinar/register/WN_1cD9wkimSlWLZE-PLXi4ag

Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպում է վեբինար «Դատական իշխանության առողջացումը սահմանադրական փոփոխությունների համատեքստում» թեմայով:

Բանախոսներ՝

Աննա Միրիամ Ռոկատելո՝ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» (ԱԱՄԿ) գործադիր տնօրենի տեղակալ և ծրագրերի ղեկավար

Պալմինա Տանզարելլա՝ Միլանի Բիկոկկա համալսարանի (իրավագիտության դպրոց) սահմանադրական իրավունքի գիտաշխատող է, իտալական և եվրոպական սահմանադրական իրավունքի և պետականաշինության ոլորտների պրոֆեսոր

Եղիշե Կիրակոսյան՝ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Գրիգոր Բեքմեզյան՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ

 

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 30-ի որոշմամբ ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Սահմանադրական բարեփոխումները նախատեսված են կառավարության՝ ավելի վաղ ընդունած դատաիրավական բարեփոխումների
ռազմավարության 2019-2023թթ. գործողությունների ծրագրով:

Վեբինարի ընթացքում բանախոսները կանդրադառնան հետևյալ հարցերին՝
- Արդյոք ներկա գործիքները և վեթինգը բավարար են դատական իշխանության անկախությունն ամբողջությամբ վերականգնելու համար
- Սահմանադրական փոփոխությամբ ի՞նչ մեխանիզմներ են առաջարկվում անկախ դատական համակարգ ունենալու համար
-Ինչպես կարող է Սահմանադրությունը դառնալ նոր հնարավորություն դատարանների նկատմամբ հանրության վստահությունը վերակառուցելու համար
- Արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների միջոցով կլուծվի արձանագրված ՍԴ ճգնաժամը
-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ե՞րբ և ինչպե՞ս կներկայացվի հանրային քննարկման
- Ինչպիսի՞ն պետք է լինի դատարարանների նոր մոդելը և ինչպե՞ս պետք է լինի տեղափոխումը հին մոդելից դեպի նոր մոդել
-Ինչպիսի՞ ռիսկ կարող է ունենալ այս բարեփոխման ձախողումը
-Ի՞նչ սխալներից պետք է հետհեղափոխական Հայաստանը խուսափի դատական բարեփոխումների ճանապարհին:

Վեբինարը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, տևողությունը՝ 1,5 ժամ, ներառյալ հարցուպատասխանի փուլը։

Վեբինարի լեզուն հայերենն է, կապահովվի նաև համաժամանակյա թարգմանություն։

Վեբինարն անցկացվելու է Zoom տեսազանգերի իրականցման ծրագրի/հավելվածի միջոցով։

Վեբինարն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ