« Վերադառնալ ցանկին

Վեբինարին գրանցվելու համար անցեք այս հղումով՝
https://us02web.zoom.us/webinar/register/WN_5CunLnHXTyOF8U8ZOlQjuA

Փաստերի ստուգումը լրագրողական գործունեության հիմնական ու առաջնահերթ գործառույթներից մեկն է։ Այն նաև կարևոր է նրանց համար, ովքեր ակտիվորեն հետևում են նորություններին և աշխարհով մեկ զարգացող իրադարձություններին։

Հատկապես համացանցի ամենուր հասանելիությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ կարելի է հեշտորեն ապատեղեկատվության տարածմամբ զբաղվել։ Որակյալ լրագրության նահանջը և Հանրային լրագրության ակումբի փորձը ցույց է տալիս, որ ապատեղեկատվությունն օրեցօր ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում հասարակության համար։ Մյուս կողմից, լրագրողները կարող են ստանալ ահռելի քանակի տեղեկություններ, որը պարտադիր ստուգում է պահանջում։

Ալեքսանդր Մարտիրոսյանը և Հարություն Ծատրյանը կխոսեն փաստերի ստուգման անհրաժեշտության, տեղեկատվության փնտրման համար առկա բաց շտեմարանների, բազմաթիվ գործիքների և հնարքների մասին։

Վեբինարը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը՝ 17:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ ներառյալ հարցուպատասխանի փուլը։

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Զուգահեռ վեբինարը հեռարձակվելու է Հանրային լրագրության ակումբի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/publicjournalismclub/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/Pjournalismclub

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...