«Սթրեսի պատճառները՝ մեր օրերում, հաղթահարման ուղիները»
28.04.2020
17:00
Հանրային լրագրության ակումբը ապրիլի 28-ին, ժամը 17:00-ին, կազմակերպեց վեբինար «Սթրեսի պատճառները՝ մեր օրերում, հաղթահարման ուղիները» թեմայով:

Վեբինարի ընթացքում խոսվեց սթրեսի տեսակների մասին, ցանկացած ժամանակաշրջանում և ամենատարբեր հասարակություններում արդիականությունը չկորցնող, ինչպես նաև հենց մեր օրերին բնորոշ (այդ թվում կորոնավիրուսի պանդեմիայի hետևանքով առաջացող) սթրեսի առաջացման պատճառների մասին: Անդրադարձ եղավ նաև այն խնդիրներին, որոնց կարող է բերել չհաղթահարված սթրեսը, և, թե ինչպես կանխարգելել և հաղթահարել սթրեսի հետևանքները:

Բանախոսն էր կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, Երևանի Պետական Համալսարանի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Բաղդասարյան:

Միջոցառումն իրականացվեց Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Բանախոսի աշխատանքային գործունեություն՝ 
«Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ
2014-ից Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, 
2015-ին հիմնել է և ղեկավարում է Հայաստանում և տարածաշրջանում առաջին Ռեքավերի Քոլեջը
Մոտ տաս տարի աշխատել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեսոցիալական վերականգնման ոլորտում:
2013-ից մինչ այժմ հոգեկան առողջության միջազգային CARe Network կազմակերպության հայաստանյան նրկայացուցիչ
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ, 
«Անտիսուիցիդ» սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների Հայկական կենտրոնի ղեկավար:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ