« Վերադառնալ ցանկին

Վեբինարին գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/webinar/register/WN_QFLM5MLXQzCQJj64785mBg

Հանրային լրագրության ակումբը ապրիլի 28-ին, ժամը 17:00-ին, կազմակերպում է վեբինար «Սթրեսի պատճառները՝ մեր օրերում, հաղթահարման ուղիները» թեմայով:

Վեբինարի ընթացքում կխոսվի սթրեսի տեսակների մասին, ցանկացած ժամանակաշրջանում և ամենատարբեր հասարակություններում արդիականությունը չկորցնող, ինչպես նաև հենց մեր օրերին բնորոշ (այդ թվում կորոնավիրուսի պանդեմիայի hետևանքով առաջացող) սթրեսի առաջացման պատճառների մասին: Կանդրադառնանք նաև այն խնդիրներին, որոնց կարող է բերել չհաղթահարված սթրեսը, և, ամենակարևորը, կխոսենք՝ ինչպես կանխարգելել և հաղթահարել սթրեսի հետևանքները:

Բանախոս՝ կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, Երևանի Պետական Համալսարանի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Բաղդասարյան:

Վեբինարը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը՝ 17:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ ներառյալ հարցուպատասխանի փուլը։

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Աշխատանքային գործունեություն՝
«Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ
2014-ից Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան,
2015-ին հիմնել է և ղեկավարում է Հայաստանում և տարածաշրջանում առաջին Ռեքավերի Քոլեջը
Մոտ տաս տարի աշխատել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեսոցիալական վերականգնման ոլորտում:
2013-ից մինչ այժմ հոգեկան առողջության միջազգային CARe Network կազմակերպության հայաստանյան նրկայացուցիչ
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ,
«Անտիսուիցիդ» սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների Հայկական կենտրոնի ղեկավար:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ