« Վերադառնալ ցանկին

Վեբինարին գրանցվելու և հայերեն տարբերակը լսելու համար անցեք այս հղումով՝ shorturl.at/wzMW8

Հանրային լրագրության ակումբը ապրիլի 25-ին, ժամը՝ 18:00-ին, կազմակերպում է վեբինար՝ «Ինչ թեմաներ ներկայացնել մեկ ժամանոց լրատվական թողարկման ընթացքում. ԲիԲիՍի-ի փորձը Թոնի Էլ Խուրիի ներկայացմամբ» խորագրով:

Մեր բանախոսն է լինելու BBC բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցի «World at One» լրատվական հաղորդման մեկնաբան Թոնի Էլ Խուրին։

Թոնին վեբինարի ընթացքում կխոսի հետևյալ թեմաների մասին՝
- լրատվական թողարկումների բովանդակության կարևորությունը,
- խնդիրներ, որոնց հանդիպում են լուրերի մեկնաբանները մեկ ժամ շարունակ լուրեր ներկայացնելիս,
- լրատվական թողարկումների լուսաբանման թեմաների և հյուրերի ընտրությունը, ներկայացման ձևաչափը,
- ինչպես շարունակել մնալ մրցակցային շթվային բովանդակություն ստեղծող գործընկերների հետ մրցավազքում,
- լրատվական հաղորդման մեկնաբանի դերը

Վեբինարը ներկայացվելու է անգլերենով, կլինի հայերեն համաժամանակյա թարգմանություն։

Վեբինարը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը՝ 18:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ ներառյալ հարցուպատասխանի փուլը։

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ