« Վերադառնալ ցանկին

Վեբինարին գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://zoom.us/webinar/register/WN_2SX1oC8PS_CL49QuewWrdA

Վերջին տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական. քաղաքական և արժեքային արմատական փոփոխություններն ազդել են հայ ընտանիքի վրա: Ըստ այդմ՝ արձանագրվել է ծնելիության գործակցի նվազում, ամուսնալուծության թվի աճ, նվազում է նաև ընտանիքի` որպես սոցիալականացման առաջնային գործոնի և ազգային արժեքների պահպանողի ու փոխանցողի դերը:

Ընտանեկան ֆունկցիաների խաթարման հետևանքով տեղի է ունենում անձի ձևավորման ու զարգացման, սոցիալականացման ու դեմոգրաֆկ խնդիրների աննախադեպ աճ:

Սակայն վերոնշյալ խնդիրները կանխարգելու, մեղմելու և լուծելու համար անհրաժեշտ է բնակչության բարձր իրազեկվածությունը ընտանիքի՝ որպես անձի ձևավորման ու զարգացման առաջնային օղակի վերաբերյալ: Երիտասարդներին հատկապես երիտասարդներին անհրաժեշտ են գիտելքներ ընտանիքի ճգնաժամային փուլերի, առաջացող ամուսնական և ներընտանեկան կոնֆլիկտների և դրանց արդյունավետ լուծման վերաբերյալ:

Կարևոր է անձանց ծանոթացնել դրական ներընտանեկան մթնոլորտի ձևավորմոն կոնկրետ քայլերին՝ ձևավորելով սեփական անձի և ընտանիքի անդամների կյանքի որակի բարձրացման կարողություններ:

Վեբինարին կքննարկվեն հետևյալ թեմաները՝
- Ընտանիքը՝ որպես անձի ձևավորման, զարգացման և կյանքի որակի էական միջավայր:
- Ընտանիքի գործառույթները՝ ֆունկցիոնալ և դիսֆունկցիոնալ ընտանիքներ:
- Ընտանիքի ճգնաժամային փուլերն ու դրանց հաղթահարման ուղիները:
- Ընտանեկան կոնֆլիկտների պատճառները, կանխարգելումն ու արդյունավետ լուծաումները:

Վեբինարը կվարի ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, «Ապագա» հոգեբանական ծառայության տնօրեն, «Առողջության և կրթության հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը:

Վեբինարը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը՝ 16:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ, ներառյալ հարցուպատասխանի փուլը։

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Կրթությունը
1979-1985 Երևանի պետական բժշկական ինստիտուտ / մանկաբուժ. ֆակուլտետ /
1991-1992 Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական համալսարան
1991-1992 Երևանի Պետական Համալսարանի պրակտիկ հոգեբանների պատրաստման կենտրոն
1986 թվականին ավարտելով Երևանի Պետ. Բժշկական ինստիտուտը, աշխատել է որպես մանկաբույժ Ստեփանավանի կենտրոնական հիվանդանոցում:
1991 թ. ավարտել Լոմոնոսովի անվան համալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրակտիկ հոգեբանության դասընթացները և 1992 թվականին ԵՊՀ –ի պրակտիկ հոգեբանների բաժինը, ստանալով պրակտիկ հոգեբանի որակավորում:
Պրակտիկ հոգեբանությամբ սկսել է զբաղվել 1992 թվականից: Ղեկավարել է Ստեփանավանի հոգեբանական ծառայության, իսկ 2000 - 2005 թթ., նաև Վանաձորի հոգեբանական ծառայության կենտրոնները: 2006 թվականից ՙԱռողջության և կրթության հայկական կենտրոնի՚' հոգեբանական ծառայության բաժնի ղեկավարն է:
1992-1997 թթ. այլ մասնագետների հետ միասին իրականացրել է հոգեվերականգնողական աշխատանքներ Հայաստանյան երկրաշարժից և Ղարաբաղյան պատերազմից տուժած բնակչության շրջանում:
Հեղինակ և համահեղինակ է 30-ից ավելի տպագրված հոդվածների, մանկավարժական և ուսուցողական ձեռնարկների:

Աշխատանքային գործունեություն
1985-1988 Մանկական ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ
1988-1990 Մանկական բաժանմունքի վարիչ
1992-2006 Լոռու Հոգեբանական Ծառայության Կենտրոնի տնօրեն
1999-2006 Լոռու Հոգեբանական Ծառայության Կենտրոնի և «Արալեզ» հոգեբանական կենտրոնների տնօրեն
1999-2003 NRC գրասենյակի մարդու իրավունքներ ծրագրեր բաժնի հոգեբան
1999- ից Ընտանեկան սոցիալական աջակցման կենտրոնի կոորդինատոր
1999-2001 «Հույս հավատ, սեր» ՀԿ-ի խորհրդատու
2000 կրթությունից դուրս մնացած երեխաների հետազոտում ծրագրի ղեկավար OXFAM
2000 Սոցիալական աջակցման կենտրոնի հիմնում
2000-2002 Կրթական բարեփոխումների կենտրոն «կյանքի հմտություններ ծրագրի խորհրդատու»
2003 Գյումրիի մանկատանը /տնօրեն Ռուզանն Գևորգյան/ «աշխատակազմի և եխաների հետ ներդաշնակ հաղորդակցման հմտություններ» oրանոց թրեյնինգներ
Վանաձորի թիվ 18 և 3 գիշերօթիկ դպրոցներում «սոցիալ-հոգեբանական աջակցման կառույցի ներդրում»
2000 «Զանգ» ծրագրի Լոռու մարզի մոնիտորինգի և ծրագրի ներքին գնահատման պատասխանատու
2004 «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի ծրագրերի ներքին գնահատման խմբի ղեկավար
2004-2006 հոգեբան - խորհրդատու Mission East
2004-2006 հոգեբան - խորհրդատու Projekt harmoni
2004-2006 հոգեբան - խորհրդատու UNICEF
2005-2007 «Լոռու մարզում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկության բարձրացում և Ալավերդի քաղաքի երեխաներին ուղղված համայնքային ծառայություններ» ծրագրի ղեկավար
2006-2007 Լոռու մարզում «երեխաների իրավունքների համակարգի ներդնում» ծրագրի աշխատանքային խմբի անդամ
2004-2007 Մանկան զարգացման չափորոշիչների և երեխայի հոգեկան զարգացման գնահատման գործիքների մշակաման խմբի ղեկավար Mission East
2005-2006 «Գոյատևում» Հկ- ի «Լոռու մարզում երախաների իրավունքների պաշտպանություն» ծրագրի արտաքին գնահատման խորհրդատու
2006-ից Օրինախախտ դեռահասների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացման ծրագրի ղեկաար Project Harmony
2006-ից «Առողջության և կրթության հայկական կենտրոն»-ի հոգեբանական ծառայության ղեկավար
2006-ից «Երևանի Համայնքային վերականգնողական կենտրոնի» համակարգող
2007-ից «Առողջության և կրթության հայկական կենտրոն»-ի «Ապագա» հոգեբանական ծառայության ղեկավար
2007 –սեպտ.-2007-նոյեմբ ՀՀ. ԿԳՆ ռազմավարական ծրագրի հանրակրթության ոլորտի աշխատանքային խմբի անդամ
2009-ից ԿԳՆ «Կրթության զարգացման ակադեմիա» դասախոս
2009-ից «Ուրարտու» համալսարանում դասախոս
2010 «հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների ծնողավարման հմտությունների զարգացման» գնահատման խորհրդատու
2010-2011 ՀՀ Կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում (monitoring) իրականացնելու նպատակով ձևավորված հասարակական դիտորդների խորհրդի անդամ
2010-ից «Հայաստանում Համայնքային վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնում» աշխատախմբի անդամ
2015 «SOS children's villages» կազմակերպության ծրագրերի իրականացման արտաքին գնահատման խմբի ղեկավար:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...