« Վերադառնալ ցանկին

Վեբինարին գրանցվելու համար անցեք այս հղումով՝
https://zoom.us/webinar/register/WN_kSvdFhLvQW6SGQQLXJ6QSw
Հանրային լրագրության ակումբը, ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին, կազմակերպում է վեբինար՝ Թվային լրագրություն Ահմեդ Զակիի հետ․ BBC-ի շարքը Սիդնեյից խորագրով:
Մեր բանախոսն է լինելու BBC բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցի միջազգային լուրերի ավագ մեկնաբան Ահմեդ Զակին։
Ահմեդը վեբինարի ընթացքում կխոսի հետևյալ թեմաների մասին՝
- Թվային բովանդակության կարևորությունը,
- Խնդիրներ, որոնց հանդիպում են թվային բովանդակություններ ստեղծողները և այն հարթակները, որոնք կարող են առաջարկել այլընտրանքներ այդ մարտահրավերներին,
- Ինչպես կարող է թվային բովանդակությունը մասնակցել՝ լսարանը սովորական լրատվամիջոցներին հետ բերելու հարցում,
- Սոցիալական ցանցերի տենդենցների իմացությունը և բովանդակությունների ստեղծումը այդ տենդենցների լսարանի համար
Վեբինարը անցկացվելու է անգլերեն, հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Վեբինարը տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը՝ 13:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ, ներառյալ հարցուպատասխանի փուլը։
Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
Բանախոսի մասին՝
Ահմեդ Զաքին BBC-ի միջազգային լուրերի ավագ լրագրող է: Նա BBC արաբական հեռուստաընկերության «World At One» լրատվական ծրագրի պրոդյուսերն է: Սաուդյան Արաբիայի հարցերով հաճախ զեկուցում և մեկնաբանում է BBC Աշխարհի նորություններ-ի, BBC- ի Համաշխարհային ծառայության ռադիոյի, BBC- ի տեղական ռադիոյի և BBC- ի արաբական հեռուստատեսության/ռադիոյի/առցանց պարբերականի համար: Վերջին չորս տարիների ընթացքում անգլերենով և արաբերենով նա պատրաստել և ներկայացրել թվային մեկնաբանությունների շարք՝ տարածաշրջանի հետ կապված տարբեր թեմաների վերաբերյալ:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ