« Վերադառնալ ցանկին

Սոցիալական ցանցերում ԶԼՄ֊ների և հասարակական կազմակերպությունների SMM վարումն ու զարգացումը շատ կարևոր է վերջիններիս կողմից իրականացվող գործունեության հանրահռչակման համար։ Վերջին շրջանում, պայմանավորված արտակարգ դրությամբ սկսվել է ճգնաժամային իրավիճակ, որի ընթացքում սոցիալական ցանցերի ճիշտ կառավարումը անհրաժեշտություն է։ Ելնելով այս անհրաժեշտությունից Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է վեբինար, որի բանախոսները՝ Արթուր Պապյանը և Միքայել Միքայելյանը մեծ փորձառություն ունեն SMM-ի ոլորտում։
Վեբինարի ընթացքում քննարկվելու են՝
- «Քթածակի ոչ վիրահատական լայնացումից» մինչև մի շարք մեդիա գործիքներ,
- Սոցիալական ցանցերի կառավարում,
- SMM-ը ճգնաժամային իրավիճակներում․ ինչ անել և ինչ չանել,
- Բիզնես SMM ճգնաժամից առաջ, ընթացքում և հետո,
- Անվճար և վճարովի օնլայն ծառայություններ․ էլեկտրոնային բազաներ, ձևավորում, բովանդակությունների ստեղծում,
և շատ այլ հետաքրքիր թեմաներ։
Զուգահեռ լինելու է նաև ուղիղ եթեր ՀԼԱ ֆեյսբուքի էջում։
Վեբինարը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը՝ 19:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ, ներառյալ հարցուպատասխանի փուլը։
Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
Բանախոսների մասին՝
Արթուր Պապյան
Արթուր Պապյանը «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» տնօրենն է, «Techsoup»-ի ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև CyberHUB-AM թիմի համահիմնադիր։ Արթուրը նաև ՏՏ և մեդիա ոլորտի հետազոտող և վերլուծաբան է։
Միքայել Միքայելյան
Միքայել Միքայելյանը սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ է, նա Achigo Creative Digital Agency-ի համահիմնադիր տնօրենն է։ Ոլորտում է շուրջ 5 տարի, որի ընթացքում աշխատել է տեղական և միջազգային մի շարք բրենդների հետ։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ