« Վերադառնալ ցանկին

Գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://zoom.us/webinar/register/WN_wxVIfFxMQqy4JtirjZNyug
Մեդիագրագիտություն բոլորի համար վեբինարը նախատեսված է հանրության լայն շրջանակների համար։ Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոխակերպումներն ու դրանցով պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մեծացումն ու սոցիալական մեդիայի կարևորությունը մեր կյանքում՝ որպես հաղորդակցության, հեռավար կրթության և հեռավար աշխատանքի միջոց, հարկավոր է առավել սևեռվել մեդիա միջավայրում իրազեկ հանրության խթանմանը։
Մենք ամեն օր օգտվում ենք համացանցից և սոցիալական մեդիաներում մեր հաշիվներից, ընթերցում ենք բազմաբնույթ բովանդակություններ և պիտի պաշտպանված լինենք, շատ ժամանակ, այս անծանոթ միջավայրում։
Ահա այն հարցերը, որոնց անդրադառնալու ենք վեբինարի ընթավքում՝
- Սոցիալական մեդիաները և դրանց պաշտպանության գործիքները,
- Տեղեկատվական հոսքերը և օգտակար բովանդակությունների ֆիլտրացումը համացանցում,
- Ինչպես բացահայտել ֆեյսբուքյան կեղծ հաշիվները և զերծ մնալ դրանցից,
- Մեդիա մանիպուլյացիաների տեսակներ և հոգեբանական ճնշման գործիքներ,
- Հեռավար աշխատանքի և հեռավար կրթության անվճար սուպերգործիքներ,
- Տեղեկատվական անվտանգության որոշ հիմնահարցեր։
Վեբինարը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը՝ 16:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ, ներառյալ հարցուպատասխանի փուլը։
Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
Բանախոսի մասին՝
Ալեքսանդր Մարտիրոսյանը միացել է ՀԼԱ թիմին 2020 թվականից: 2011 թվականից սկսած նա ներգրավված է եղել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերում, իսկ 2018-ից սկսած աշխատել է ԵՀՀ գրասենյակում։ Հասարակական ոլորտում Ալեքսանդրն ունի 8 տարվա աշխատանքային փորձ, աշխատել է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում՝ որպես մեդիա և հաղորդակցության փորձագետ, զբաղվել է մեդիայում մարքեթինագյին առաջխաղացմամբ, բլոգային հարթակների, կայքերի ստեղծմամբ և ուսուցմամբ, աշխատել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամում՝ որպես մեդիայի և բանավոր հաղորդակցման փորձագետ, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում՝ ծրագրերի կառավարման ուղղությամբ ծրագրի համակարգող։ Ալեքսանդրը մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է․․․․․ Ամբողջությամբ՝ http://media-center.am/hy/alexander-martirosian

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...