Ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում ԱԴ պայմաններում. միայն պաշտոնական տեղեկատվություն
25.03.2020
21:51
Մարտի 16-ին սահմանված Արտակարգ դրությունը սահմանափակումներ է նախատեսել նաև քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալվածներին պահելու վայրերում:

Մասնավորապես՝ 

Քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի),
կրոնական ծեսերի կազմակերպումը եւ դրանց մասնակցելը:

Քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ եւ պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`զբոսանքները, քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում եւ դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը, պարետի ցուցումով` այլ գործունեություն:

ԶԼՄ-ներն այսօր տեսանյութ էին տարածել, որում լսվում է, թե ինչպես են «Դատապարտյալների հիվանդանոց»-ից օգնության կանչեր լսվում https://news.am/arm/news/568298.html:

Քրեակատարողական ծառայությունն այսօր՝ ի պատասխան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվության, թե ՔԿՀ-ներում հայտնաբերված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերով պայմանավորված «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բուժումը դադարեցվել է, և նրանք տեղափոխվում են այլ ՔԿՀ-եր,  հավաստիացրեց՝ ՙՔԿՀ-ներում  իրավիճակը լիովին վերահսկելի է։ Ներկա դրությամբ քրեակատարողական հիմնարկներից և որևէ մեկում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան՚։

Այդուհանդերձ, որքանո՞վ է ՔԿՀ-ներում պաշտպանված կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքը, Արտակարգ դրության պայմաններում իրավապաշտպանները, դիտորդներն իրավունք ունե՞ն տեղում ծանոթանալու՝ իրավիճակին:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ափսոսանք հայտնեց, որ իրավապաշտպան կառույցները  չունեն  մանդատ՝ մտնելու ՔԿՀ-ներ: Բոլոր այն իրավապաշտպաններին, որոնք նման ցանկություն ունեին, թույլատրվում էր մուտքը ՔԿՀ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի կազմում միայն: ՙՄենք առաջարկել ենք ստեղծել ալտերնատիվ տարբերակ, հնարավորություն տալ բոլոր այն մասնագիտացած կառույցներին, որոնք աշխատում են ՔԿՀ-ների հետ, այնտեղ մտնելու և այլ ալտերնատիվ զեկույցներ ներկայացնելու: Ցավոք սրտի, այդպիսի առաջարկ նախկինում չէր ընդունվել: Ներկա իշխանություններին դեռևս առիթ չենք ունեցել առաջարկելու, սակայն փաստ է, որ մենք այսօր նման հնարավորություն չունենք: Այսօր նման մանդատ ունեն ընդամենը երկու կառույց՝ դիտորդական խումբը և ՄԻՊ գրասենյակը: Այսօր տարածվեց տեսանյութ՝ դատապարտյալների հիվանդանոցի հետ կապված, կա Արդարադատության նախարարության արձագանքը: Հուսամ այդ երկու՝ մանդատ ունեցող կառույցներն՝ իրենց հերթին, կմասնակցեն, կճշտեն ու հանրությանը տեղյակ կպահեն՝ ի՞նչ է կատարվում իրականում, քանի որ դա բավական անհանգստացնող է՚:
Հնարավո՞ր է բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ հավաստիանալ, որ ՔԿՀ-ներում չեն խախտվում դատապարտյալների իրավունքները՝ առողջության, կյանքի, հատկապես որ անգամ ո՜չ Արտակարգ դրության պայմաններում են արձանագրվում  իրավունքների ոտնահարման  դեպքեր: ՙ Եթե դա լիներ նախկինում, միանշանա՜կ կպատասխանեի, որ պաշտոնական տեղեկատվությունն ինձ չի կարող բավարարել կամ ընդունելի չէ ինձ համար: Գուցե անհրաժեշտություն լինի՝ բացի նախարարության արձագանքից, որպեսզի հանրությունը, բոլորս հարյուր տոկոսով վստահ լինենք, որ նման խնդիր չկա, հրատապ կարգով արձագանք լինի ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներից: Հասկանում եմ, որ բոլորս կարանտինի մեջ ենք, սակայն հաշվի առնելով ՔԿՀ-ներում տեղի ունեցող իրադարձությունները, բարքերը, գուցե հնարավորություն ստեղծեն ներկա գտնվենք և տեղում հասկանանք՝ ի՞նչ է կատարվում՚:

Զրույցի աուդիո տարբերակն ամբողջությամբ այստեղ՝ https://anchor.fm/media-center/episodes/--------by-Lilit-Avagyan-ebu2io 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Մեծ դասամիջոց, որը շատ երկար տևեց - ֆիլմի դիտում
14.09.2020
16:00
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ «Մեծ դասամիջոց» ֆիլմի դիտումը (հեղինակ՝ լրագրող Լիլիթ Ավագյան):

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...