«Բանակում ոչ կանոնադրային հարաբերություններ են իրավապաշտպանների՞ պատճառով. ինչո՞ւ է ՊՆ-ն թիրախավորում իրավապաշտպաններին»
02.03.2020
11:00
Այսօր՝ մարտի 2-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Բանակում ոչ կանոնադրային հարաբերություններ են իրավապաշտպանների՞ պատճառով. ինչո՞ւ է ՊՆ-ն թիրախավորում իրավապաշտպաններին» թեմայով:

Բանախոսներ՝

Զառա Հովհաննիսյան՝ իրավապաշտպան

Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան

Էդգար Խաչատրյան՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ 

Արձագանքելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի հայտարարությանը իրավապաշտպանների հետ կապված՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը ասաց․ «Բալայանը պետք է անհանգստանա բանակում տեղի ունեցող կյանքի իրավունքի և խոշտանգումների դեպքերի չբացահայտման համար, որովհետև տարիներ շարունակ այս դեպքերը շարունակվում են և արդյունավետ քննություն չի իրականացվում»։ 

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը շարունակելով միտքը ավելացրեց, որ կառույցը (ՊՆ) մշտապես ունեցել է որոշակի վախ իրավապաշտպաններից, ինչը դրսևորվել է տարբեր այսպիսի արտահայտություններով, հեղափոխությունից հետո իրավիճակը առանձնապես չի փոխվել, և փոխնախարարի պատասխանը առաջին հերթին ինքնապաշտպանական ռեակցիա է։ 

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանն էլ այն կարծիքին է, որ այն նույն ավանդույթները, ինչ հին իշխանությունները օգտագործում էին, շարունակվում են հատկապես ուժային կառույցներում, այդ համակարգը փակ է, որպեսզի վերահսկողություն չլինի քաղաքացիական հասարակության կողմից, և նման մանիպուլատիվ գործողություններով շատ հեշտ հասարակության համար լեգիտիմացնում են համակարգի փակ լինելը։ 

 
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Մեծ դասամիջոց, որը շատ երկար տևեց - ֆիլմի դիտում
14.09.2020
16:00
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ «Մեծ դասամիջոց» ֆիլմի դիտումը (հեղինակ՝ լրագրող Լիլիթ Ավագյան):

«Ինչպե՞ս կաշխատեն մակապարտեզները կարանտինի պայմաններում. պարզաբանում է ՀՀ կառավարությանն առընթեր Կրթության տեսչական մարմինը»
10.09.2020
16:00
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց վեբինար «Ինչպե՞ս կաշխատեն մակապարտեզները կարանտինի պայմաններում. պարզաբանում է ՀՀ կառավարությանն առընթեր Կրթության տեսչական մարմինը» թեմայով:


«Մարտի 1-ի գործ. անվստահություն իշխանությունների՞ն»
08.09.2020
13:00
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Մարտի 1-ի գործ. անվստահություն իշխանությունների՞ն» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...