«Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր»
28.02.2020
11:00
Այսօր՝ փետրվարի 28-ին, Մարտի 1-ին ընդառաջ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր» թեմայով։

Բանախոսներն էին՝

Սեդա Սաֆարյան` Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, նախկին Փաստահավաք խմբի անդամ 

Անդրանիկ Հարությունյան՝ «Մարտի 1»-ի գործով տուժող

Արա Ղարագյոզյան՝ «Մարտի 1»-ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ 

Խոսելով Մարտի 1-ի գործով դատավարության և մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Սեդա Սաֆարյանը ասաց․ «Միայն այն, որ երկրի ղեկավարի ստեղծաց խառնաշփոթի արդյունքում 10 զոհ է եղել, նա է պատասխանատու, չկա ուրիշ տարբերակ, անգամ այն, որ Քոչարյանը 12 տարի առաջ չի կարողացել բացահայտել այս 10 մահվան դեպքերը, իր անգործության համար էլ պետք է պատասխանատվություն կրի»։ 

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ Վարչապետը ճիշտ է, երբ ասում է, որ կա դիմադրություն իրավապահ մարմինների կողմից․ «Կա դիմադրություն իրավապահ մարմինների և դատախազության կողմից, ես չեմ հավատում գլխավոր դատախազին և այս կազմով դատախազությանը»։ 

Տուժող Անդրանիկ Հարություննյանն էլ իր վստահությունը հայտնեց, որ արդար դատավարություն կլինի և բոլոր մեղավոները կպատժվեն։ 
Ամփոփելով քննարկումը՝ Սաֆարյանը իր խոսքում հույս հայտնեց, որ դատարանը մի քիչ հրատապություն կդրսևորի, հրատապ լուծումներ կտա միջնորդություններին, որպեսզի Մարտի 1-ի գործով ունենանք որոշակի առաջընթաց։
 
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Մեծ դասամիջոց, որը շատ երկար տևեց - ֆիլմի դիտում
14.09.2020
16:00
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ «Մեծ դասամիջոց» ֆիլմի դիտումը (հեղինակ՝ լրագրող Լիլիթ Ավագյան):

«Ինչպե՞ս կաշխատեն մակապարտեզները կարանտինի պայմաններում. պարզաբանում է ՀՀ կառավարությանն առընթեր Կրթության տեսչական մարմինը»
10.09.2020
16:00
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց վեբինար «Ինչպե՞ս կաշխատեն մակապարտեզները կարանտինի պայմաններում. պարզաբանում է ՀՀ կառավարությանն առընթեր Կրթության տեսչական մարմինը» թեմայով:


«Մարտի 1-ի գործ. անվստահություն իշխանությունների՞ն»
08.09.2020
13:00
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Մարտի 1-ի գործ. անվստահություն իշխանությունների՞ն» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...