« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ը Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվում է «Արդարադատությունը երեխաների աչքերով» թեմայով քննարկումների շարք Լոռու, Շիրակի մարզերում և «Արդարադատությունը՝ հանուն երեխայի լավագույն շահի» թեմայով ամփոփիչ հանրային քննարկում Երևանում։
2018 թ. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց իր արտահերթ հրապարակային զեկույցը Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ։ Զեկուցում հատուկ անդրադարձ է կատարվում «երեխայի լավագույն շահ» հասկացությանն ու դրա կիրառմանը։ Այն անդրադառնում է նաև երեխայի լսված լինելու իրավունքին և դրա ապահովմանը միտված մի շարջ առաջարկություններին: Ավելին՝ շեշտադրվում է անչափահասների գործերով արդարադատության համակարգի իրավակարգավորումներին զուգահեռ վերականգնողական արդարադատության բաղադրիչների անհրաժեշտությունը՝ միաժամանակ հնարավորինս զերծ պահելով անչափահասներին քրեական արդարադատության ողջ «խողովակով անցնելու» պահանջից։
Այս առումով քննարկումները նպատակ ունեն իրազեկել անչափահասներին արդարադատությանն առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև լսել վերջիններիս դիտարկումներն իրենց հուզող խնդիրների և դրանց լուծմանը միտված առաջարկների շուրջ։
Մարզային քննարկումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով․
«Արդարադատությունը երեխաների աչքերով» թեմայով զրույց-քննարկում Լոռու մարզում՝ մայիսի 13-ին ժամը 16։00-18։00 ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում (2031 Դեբետ, Լոռի, Հայաստան)
«Արդարադատությունը երեխաների աչքերով» թեմայով զրույց-քննարկում Շիրակի մարզում՝ մայիսի 20-ին, Գյումրիում (ԵՆԿ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում՝ Գյումրի, Վ․ Սարգսյան 20, ժամը 15։00-17։00-ին), որը կազմակերպվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Մարզային քննարկումների ընթացքում երեխաների կողմից բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանը միտված առաջարկներն ամփոփելու նպատակով մայիսի 21-ին «Արդարադատությունը՝ հանուն երեխայի լավագույն շահի» թեմայով տեղի կունենա փորձագիտական քննարկում Երևանում (ՀԼԱ գրասենյակում՝ ք․ Երևան, Սարյան 12, ժամը 11։00-14։00), որի արդյունքում մշակված ամփոփագիրը կներկայացվի ոլորտի պատասխանատու պատկան մարմիններին և երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպություններին:
Տեղեկատվական, փորձագիտական արշավի ընթացքում ծրագրի էջում պարբերաբար կտեղադրվեն https://www.facebook.com/IntoClosedWorld/ թեմային առնվող նյութեր։
Քննարկման հրավիրյալ բանախոսներն են՝
Արշակ Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ,
Գայանե Հովակիմյան, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն:
Երևանյան քննարկման հրավիրյալ հյուրն է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը (ենթակա է հաստատման)։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ