« Վերադառնալ ցանկին
Մեդիա կենտրոն Միջոցառում

Հարգելի ուսանողներ,

Ապրիլի 23-ին, ժամը 14:30- ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալսարանում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպում է հանդիպում, որի ժամանակ կներկայացվի ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/
Հանդիպմանը ներկա կլինեն՝
Սամվել Մարտիրոսյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ, Փաստերի ստուգման» ուղեցույցի հեղինակ,
Հարություն Ծատրյանը, Washington Post-ի տարածաշրջանային փորձնակ, «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի փորձագետ,
Գայանե Միրզոյանը, «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի ղեկավար։
Ձեռնարկի հեղինակ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է փաստերի ստուգման ժամանակ օգտակար առցանց գործիքները։ Մասնավորապես, գործիքները վերաբերվում են խորացված որոնմանը, լուսանկարների և տեսագրությունների վերաբերյալ տեղեկատվության, սոցցանցերում տեղադրված տեղեկության աղբյուրների ճշգրտման, տեղայնքի ուսումնասիրման և այլ ոլորտներին։
Ձեռնարկը օգտակար կլինի ինչպես սկսնակ լրագրողների և ուսանողների համար, այնպես էլ գործող մասնագետների և առհասարակ առցանց տեղեկությունների յուրաքանչյուր սպառողի համար։
«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագիծն իրականացվում է Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black See Trust) ֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ