« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն
Ապրիլի 26-ին, ժամը 17:00-ին «Հանրային լրագրության ակումբը» կազմակերպում է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի շրջանակում «Փաստերի ստուգման» ուղեցույցի շնորհանդես և քննարկում։

Միջոցառման ժամանակ, որը տեղի կունենա Մեդիա Կենտրոնում (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ), քննարկվելու է փաստերի ստուգման զարգացման հեռանկարները հայկական մեդիայում և տվյալների հասանելիության խնդիրը՝ որպես փաստերի ստուգման անբաժան մաս։

Քննարկման բանախոսներն են.

Սեդա Մուրադյան, Հանրային Լրագրության Ալումբի ղեկավար;
Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ, Փաստերի ստուգման» ուղեցույցի հեղինակ;
Հարություն Ծատրյան, Washington Post-ի տարածաշրջանային փորձնակ, 
«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի փորձագետ;
Գայանե Միրզոյան, «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի ղեկավար։

2018 թ․ օգոստոսին «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ մեկնարկել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։

«Փաստերի ստուգման» ուղեցույցի հեղինակ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է փաստերի ստուգման ժամանակ օգտակար առցանց գործիքները։ Մասնավորապես, գործիքները վերաբերվում են խորացված որոնմանը, լուսանկարների և տեսագրությունների վերաբերյալ տեղեկատվության, սոցցանցերում տեղադրված տեղեկության աղբյուրների ճշգրտման, տեղայնքի ուսումնասիրման և այլ ոլորտներին։ Ձեռնարկը օգտակար կլինի ինչպես սկսնակ լրագրողների և ուսանողների համար, այնպես էլ գործող մասնագետների և առհասարակ առցանց տեղեկությունների յուրաքանչյուր սպառողի համար։

Որպես ծրագրի բաղադրիչ նաև պատրաստվել են փաստերի ստուգման վրա հիմնված լրագրողական նյութեր։

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն» (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` [email protected] :

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ