«Փաշինյան-Ալիև հանդիպում. ի՞նչ հանգուցալուծում կստանան բանակցությունները»
01.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Ապրիլի 1, Երևան: Քաղաքագետները կարևորում են մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Սա բաց է պահում այն դուռը, որ միգուցե երկխոսության կամ բանակցությունների միջոցով ավելի դրական մթնոլորտ ստեղծվի»,-Մեդիա կենտրոնում ապրիլի 1-ին տեղի ունեցած քննարկմանը ասաց  արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և հավելեց, որ միևնույն ժամանակ բանակցությունները դժվար թե հանգեցնեն երկու կողմերի համար երկուստեք ընդունելի արդյունքների:

Մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան -Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը, որը տևեց 3 ժամից ավելի: Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ և դրական գնահատեցին հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նշեց, որ. «Չեմ կարող ասել, թե բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, տեղի է ունեցել հեղափոխություն, ինչ որ մի դարակազմիկ շրջադարձ, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին...»

Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ապրիլի 1-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին նաև Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևքաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Ստեփան Գրիգորյանը անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարության, որի համաձայն չկար ոչ մի ակնարկ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին:

Ինչպես հայտնի է Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես անդրադարձել էր այս հարցին և ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նշել. «Ձևաչափի փոփոխությունի չի կարող լինել: Բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ»:

Ստեփան Գրիգորյանն ասում է, որ Ադրբեջանի ջանքերով հանդիպման ձևաչափը չփոխվեց, իսկ դա նշանակում է, որ կողմերի միջև բանակցություններ են, որտեղ Արցախը չկա:

«Եթե բանակցությունները վերականգնվեն առանց Արցախի մասնակցության, ապա բանակցային ամբողջ գործընթացն անիմաստ կլինի»,-նշեց Գրիգորյանը:

Քաղաքագետը շեշտում է, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի թե՛ մարտի 9-ի, թե՛ մարտի 29-ի հայտարարությունում չկար նաև որևէ ակնարկ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

«Վստահության մթնոլորտի ստեղծում, տեխնիկայի ներդնում, որպեսզի ֆիքսվի` ով է խախտում հրադադարի ռեժիմը. ահա այս պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին, չկար ոչ մի ակնարկ հայտարարություններում: Հայկական կողմը պետք է պարզաբանի, ինչու այդ պյամանավորվածությունները այս պրոցեսում չկան»,-նշեց Գրիգորյանը:

Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմի համար առաջնահերթություն պետք է լինի Արցախի բանակցային լիիրավ կողմ դառնալը:

«Այս պահի դրությամբ ես դա գրեթե անհնարին եմ համարում, քանի որ Ադրբեջանը բանակցությունների չի գա, եթե բանակցություններին մասնակցեն մի պետության ներկայացուցիչներ, որոնց 30 տարի շարունակ իրենք անվանել են տեռորիստներ և անջատողականներ»,- ասում է Սուրեն Սարգսյանը:

Խոսելով բանակցային գործընթացում մարդասիրական գործողությունների մասին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ եթե մեր հասարակությունում փորձեր են արվում հասարակությանը նախապատրաստել խաղաղությանը, նույն փորձերը Ադրբեջանում չեն արվում:
Արա Պապյանի կարծիքով՝ Ադրբեջանը մարդասիրական քայլեր ասելով հասկանում է բոլորը բոլորի հետ փոխանակում՝ նկատի ունենալով հանցագործների, դիվերսանտների ազատումը, որը հակառակ ուղերձ է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ