Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները պահանջում են լրացուցիչ փոխհատուցում
28.03.2019
12:00
Մեդիա կենտրոն, Մարտի 28,Երևան: Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները հավելյալ փոխհատուցում ստանալու պահանջ են ներկայացնում ներկայիս քաղաքային իշխանություններին:

Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և Բյուզանդի 9 հասցեի բնակարանները դեռևս 2000-ականներին ճանաչվել են հանրային գերակա շահ և նախկին բնակիչներից օտարվել: Ըստ նախկին բնակիչների տեղեկությունների`այդ բնակարանների մի քանի նախկին սեփականատերեր «Կենտրոն» և «Երևան» հիմնադրամների կողմից ստացել են լրացուցիչ փոխհատուցումներ։ Նշված հասցեների մի խումբ բնակիչներ փորձել են Երևանի քաղաքապետարանից (թե նախկին քաղաքային իշխանություններից, թե ներկա), «Կենտրոն» և «Երևան» հիմնադրամներից ստանալ տեղեկատվություն լրացուցիչ փոխհատուցումների մասին, պարզելու համար, թե ինչի հիման վրա են բնակիչների մի մասին տրամադրել լրացուցիչ փոխհատուցում, իսկ մնացածներին՝ ոչ, արդյոք այդ փոխհատուցումները ընտրողական մոտեցման արդյունք չեն եղել։ Սակայն ոչ Երևանի քաղաքապետարանից, և ոչ էլ հիմնադրամներից մինչև օրս նրանց տեղեկություն չի տրամադրվել:

Այս թեմայի շուրջ մարտի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ Արթուր Մելիք-Շահնազարյանը և իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ Արթուր Մելիք-Շահնազարյանի, իրենք` փոխհատուցում չստացած 8 ընտանիք, դիմել են և՛ նախկին և՛ ներկայիս իշխանություններին հավելյալ փոխհատուցման պահանջով:

«Սակայն գործող իշխանությունները հրաժարվում են պատասխանատվություն կրել»,-ասում է Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչը:

Ավետիք Իշխանյանը հաստատեց, որ ներկայիս իշխանություններն իրենց նախորդների իրավահաջորդը չեն համարում, ուստի պատասխանատվություն չեն կրում. «Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն, ի սկզբանե, անարդարության և խտրական վերաբերմունքի են արժանացել: Այս պատճառով էլ նրանք մինչ այսօր շարունակում են զոհ լինել»:

Արթուր Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ մի քանի բնակիչներ, այդ թվում և ինքը, խտրականության զոհ են դարձել: Վերջինիս բնակարանը, որը գտնվում էր Տերյան փողոցում և զբաղեցնում էր 33 քմ. տարածք և որտեղ բնակվում էր 6 անձ, օտարվել է 21 հազար ԱՄՆ դոլարով:

«Այդ գումարով նույնիսկ Երևանի ծայրամասում տուն չկարողացանք գնել այդ թվերին, ստիպված գնացել ենք Էջմիածնում ենք ապրում: Պետական կարիքների համար մեր տները քանդեցին, խլեցին և տվեցին այլ էլիտար սեփականատերերի»,-ասում է Արթուր Մելիք-Շահնազարյանը:

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետարանը պետք է այս հարցի վերաբերյալ հանդես գա հստակ հայտարարությամբ՝ պատրաստվու՞մ է այս խնդրի պատասխանատվությունը  վերցնել իր վրա, թե՝ ոչ:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ