« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Մարտի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Անհանդուրժողականության մշակույթը Հայաստանում. ինչպե՞ս պայքարել խտրականության և ատելության խոսքի դեմ» թեմայով:        

Բանախոսներն են`                   

Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Լուսինե Սարգսյան, ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար

Արա Ղարագյոզյան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան

Բանախոսների կազմը կարող է համալրվել:

Իրավապաշտպաններն ու փաստաբանները Հայաստանում հաճախ են հայտնվում ատելության կոչերի և խտրականության դրսևորման թիրախում:  Նմանօրինակ դեպք գրանցվեց նաև ս. թ. մարտի 8-ին կին իրավապաշտպան  Լարա Ահարոնյանի նկատմամբ, ով պայքարում է գենդերային հավասարության և կանանց իրավունքների համար:

Իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության համատեքստում Հայաստանում դեռևս գրանցվում են թերություններ և բացթողումներ:

Խտրականության ենթարկված անձինք, այդ թվում` իրավապաշտպանները, զրկված են Հայաստանում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից, իսկ խտրականության դեպքերը մնում են անպատիժ: Հայաստանը չունի նաև հակախտրականության համապարփակ և արդյունավետ օրենսդրություն: Գործող օրենքները նույնիսկ չեն սահմանում խտրականություն եզրույթը:

Քանի որ  Հայաստանում, մասնավորապես` սոցիալական ցանցերում հաճախակի  են հայտնվում ծայրահեղական խմբեր, որոնք ամեն կերպ վարկաբեկում են իրավապաշտպանների ու փաստաբանների գործունեությունը, անհրաժեշտություն կա արդյունավետ իրավական պաշտպանության երաշխիքների և աջակցության:

Այս խնդիրների շուրջ  Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում վերոնշյալ բանախոսների մասնակցությամբ:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ