« Վերադառնալ ցանկին
Ասուլիս Մեդիա կենտրոն

Մարտի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:

Ասուլիսի բանախոսն է՝

Լաուրա Բաղդասարյան` Ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն:

Սոցիոլոգիական հարցումն իրականացրել է Ռեգիոն հետազոտական կենտրոնը Հայաստանի բոլոր մարզերի 1150 բնակիչների շրջանում:

Ուսումնասիրության ընթացքում վեր են հանվել հետևյալ հարցերի պատասխանները.

  • Որո՞նք են Հայաստանի բնակչության համար տեղեկատվության ստացման առաջնային աղբյուրները՝ հեռուստատեսությո՞ւնը, ինտերնե՞տը, ռադիո՞ն, տպագիր մամո՞ւլը:
  • Հայաստանի  համար կարեւոր իրադարձությունների մասին տեղեկանալու համար բնակիչներն օգտվում են Ֆեյսբուքի՞ց, հեռուստատեսությունի՞ց, օնլայն ԶԼՄ-ների՞ց, թե՞ այլ աղբյուրներից:
  • Հանրությանն ամենից շատ ի՞նչ կարգի տեղեկատվություն է հետաքրքրում: 
  • Ինչպե՞ս են երկրի բնակիչները վերաբերվում ընտրական գործընթացներին եւ քարոզարշավներին:
  • Տեղեկատվական ո՞ր աղբյուրներն են առաջնային քարոզարշավներին հետեւելու համար:

 

 

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ