2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:

«Ստացվում է, որ Շուռնուխի հայտնի դեպքերի գործով ունենք իրավախախտում և իրավախախտներ, սակայն չունենք պատասխանատվություն կրող անձինք։ Գործը շատ հապճեպ կարճվեց։ Դրանից առաջ վարույթն իրականցնող մարմինը չէր պատասխանում զանգերին և գրավոր հարցումներին, թե ինչ գործողութուններ են կատարվում  գործի շրջանակներում»,- ասաց փաստաբան Լուիզա Վարդանյանը։
Նրա խոսքով, սա թույլ է տալիս որոշակի ենթադրություններ կատարելու, որ վարույթ իրականացնող մարմինը ցանկանում էր  շատ արագ ավարտել գործը և թույլ չտալ դրա հետագա ընթացը։

Տեղեկացնենք, որ գործը կարճվել է 2018թ. հայտարարված համաներման  հիմքով:

Իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ իրենք առանձնացրել են Շուռնուխում ծեծի ենթարկված անձանց հասցեին սոցիալական ցանցերում և վերլուծել դրանք։

«Արդյունքում առանձնացվել են մի խումբ անձանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների ատելության խոսքեր»,- ասաց նա՝ մատնանշելով հատկապես նախորդ գումարման ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովին և Գևորգ Պետրոսյանին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ Աշակ եպիսկոպոս Խաչատրյանին, տեր Եսայի քահանա Արթենյանին և տեր Եփրեմ քահանա Հարությունյանին։
Ասուլիսին ներկա մյուս բանախոս`լրագրող Հովհաննես Իշխանյանն էլ նկատեց, որ ԶԼՄ-ները, ԼԳԲՏ համայնքի մասին նյութեր գրելով՝ երբեմն մոռանում են, որ մարդկանց մասին են գրում և թշնամանք են սերմանում հասարակական տվյալ խմբի նկատմամբ։
Վերջում բանախոսները կոչ արեցին զերծ մնալ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ ատելություն, խտրականություն և թշնամականք տարածելուց։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. Բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում
26.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում» թեմայով:
«ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում»
26.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊՀ-ում
23.04.2019
14:30
Ապրիլի 23-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
«Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ»
23.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 23-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊԼՀ-ում
23.04.2019
10:30
Ապրիլի 23-ին Երեվանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ