Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։

Ռազմավարության շուրջ դեկտեմբերի 27-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը խոսեցին իրավապաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը:

Արշակ Գասպարյանը կարծում է, որ բանտային 20-ամյա ռազամավարությունն  ուղղակիորեն չի լինում։

«Այդպիսի տրամաբանություն 20-ամյա ռազմավարության որևէ երկիր իրեն թույլ չի տալիս, որովհետև ռազմավարությունը նշանակում է կուտակել գումար, ռազմավարության տակ միշտ կա գումար և  մարդկային ռեսուրս։  Եթե մենք ռազմավարությունը դիտարկում ենք ինչպես  նախկին իշխանությունների օրոք միշտ դիտարկել ենք որպես թղթի կտոր,  որը՝ դե կանենք, կանենք, չենք անի, չենք անի, այս տրամաբանության մեջ կարելի է  դիտարկել։  Եթե դիտարկում ենք, որ ռազմավարությունը մի բան է, որ մեր վաղվա պատկերացումն է, թե ինչ է լինելու  բանտային համակարգի հետ, ապա 20- ամյա չի կարող լինել, որովհետև բանտային համակարգը  շնչող օրգանիզմ է և չի կարող  ունենալ այնքան ստատիկություն, որ կարողանաս 20 տարվա գործողություն անել»,-  նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով, պատիժների  կատարման համակարգն առհասարակ չի կարող երբևէ լինել արդյունավետ, եթե իր հետ համընթաց չեն զարգացնում սոցիալական ծառայությունները՝ թե պետական, թե ՀԿ-ների կողմից տրամադրվող։
«Իսկ գոնե աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը մշակի 20- ամյա ռազմավարություն, սոցիալական աջակցության ոլորտում առնվազն դա չկա։ Ուստի այս դեպքում քրեակատարողական համակարգը,  որտեղ պրոբացիայի, ազատազրկման այլընտրանքային  պատիժների մասին ոչինչ չկա, այս պայմաններում չի կարող գործել»,- ասաց Գասպարյանը։

Նա շեշտեց, որ 20- ամյա ռազամավարությունը ենթադրում է չկատարված գործողությունների արդարացում. «Որպեսզի մենք վաղը չկարողանանք գանք, ասենք, թե ինչու բանտային համակարգը չունի վերականգնողական  ծրագրեր, նախնական կարիքի ռիսկերի գնահատում և այլն, միշտ ասելու է՝ այս տարի չունենք, փոխանցեցինք հաջորդ տարի ու այդպես 20 տարի։ Մեր պատկերացմամբ 20-ամյա ռազմավարությունում չկա որևէ  գործողություն, որը չի կարելի  իրականացնել 5 տարում։  Բնավ պետք չէ 20 տարի, ընդամենը պետք է եղած մարդկային և ֆիանսական ռեսուրսներրը ճիշտ բաշխել»։

Արթուր Սաքունցն էլ, խոսելով ռազմավարությամբ  առաջարկվող գործողությունների մասին, ասաց. «20 տարի կամ 20 տարվա ընթացքում անընդհատ ուսումնասիրել  կոռուպցիան, նշանակում է, որ դուք ընդունում եք՝  20 տարի կոռուպցիան պետք է տեղի ունենա։ Սա ուղղակի խոստովանություն է, որ 20 տարի քրեկատարողական համակարգում  կոռուպցիան պետք է լինի, շարունակ պետք է ուսումնասիրվի,  շարունակ պետք է առաջարկություններ լինեն։ Ռազմավարությունը ոչ թե պետք է նվիրված լինի ուսումնասիրության կատարմանը, այլ ռազամավարությունը պետք է իր մեջ պարունակի կոնկրետ գործողություն արդեն տրված գնահատականի հիման վրա, գնահատման արդյունքում  ձևակերպված խնդիրների լուծման ուղղությամբ»։

Իրավապաշտպանի գնահատմամբ, սա փաստաթուղթ է անպատասխանատվության մասին. «Իսկ ինչ գիտեք, որ մինչև 2038 թվականը նախարար եք լինելու։ Ո՞վ է այս փաստաթղթի պատասխանատուն»։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. Բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում
26.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում» թեմայով:
«ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում»
26.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊՀ-ում
23.04.2019
14:30
Ապրիլի 23-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
«Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ»
23.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 23-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊԼՀ-ում
23.04.2019
10:30
Ապրիլի 23-ին Երեվանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ