Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները
24.12.2018
11:00
ՄԻԱՎ-ով ապրող կանայք ավելի խոցելի են բռնության նկատմամբ. այս մասին Մեդիա կենտրոնում ասացին «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Ասուլիսի բանախոսներն էին «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլյանը և «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանը: 

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության նպատակն էր պարզել ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ բռնության դրսևորման ձևերը, ծառայությունների հասանելիությանխոչընդոտները և առկա համակարգային խնդիրները:

Հետազոտությունն իրականացվել է «Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյա արշավ»ի շրջանակներում «ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող եվրասիական կանանց ցանցի» կողմից ԱՊՀ տարածաշրջանի 12 երկրում` Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան,Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա, Լատվիա:

Ժենյա Մայիլյանն ասաց, որ այդ հետազոտությունը կատարվել է 408 կանանց շրջանում՝ խորքային հարցազրույցների միջոցով, եւ ըստ այդմ՝ ՄԻԱՎ-ով ապրող հարցված կանանց միջին տարիքը 35-37 է: Հարցված կանանց 71.6 տոկոսը հիմնականում ֆիզիկական բռնության է ենթարկվել:

«Սրանք սարսափելի թվեր են: Շատ հաճախ այս կանայք չգիտեն, թե բռնության ինչ տեսակներ կան: Չգիտեն հոգեբանական եւ տնտեսական բռնության մասին: Հարցվածների 65 տոկոսը չեն իմացել բռնության դեպքում ուր կարող են դիմել: Ընդ որում, նրանց մեծ մասը վստահություն չունի կրիզիսային կենտրոնների, ապաստարանների նկատմամբ»,-ասաց Մայիլյանը:

 Նա նշեց, որ Հայաստանում ուսումնասիրությունն իրականացվել է 31 կնոջ շրջանում, նրանցից մոտ 60 տոկոսը գործազուրկ է, այրի կամ ամուսնալուծված. «Հայաստանում խնդիրներ կան մշակութային առանձնահատկություններով պայմանավորված: ՄԻԱՎ-ով ապրող հարցված կանայք բռնության մասին ասում են՝ «դե, հիմա, իմ ամուսինն է, ոչինչ: Բա որ գնանք՝ հարեւանն ի՞նչ կասի: Բա որ գնանք ապաստարան՝ չընդունեն, հետ գանք՝ չընդունեն»:

Ըստ բանախոսի, եղել են դեպքեր, երբ բռնության ենթարկված կինը ցանկացել է հեռանալ բռնարարից, բայց նրան սպառնացել է բոլորին պատմել նրա կարգավիճակի մասին: Մայիլյանը նկատեց՝ ՀՀ-ում պարտավորվածություն կա ապաստարաններ բացելու, բայց պետք է հաշվի առնել ՄԻԱՎ-ով ապրող կանանց պահանջմունքները, որովհետեւ ախտորոշումից հետո նրանք հակառետրովիրուսային դեղեր են խմում, իսկ ապաստարան ընդունվելիս պետք է ասի՝ ինչ դեղ է, ինչը նշանակում է՝ կարող է չընդունեն նրան:

Աննա Աբգարյանն էլ ասաց. «Կանանց խնամքի տակ են գտնվում երեխաներ, ինչն ավելի է բարդացնում, խորացնում սոցիալական վիճակը: Այս կանայք նաեւ կարող են իրենց ծնողական ընտանիքներում էլ խտրականության եւ բռնության ենթարկվեն, սահմանափակեն նրանց վերադարձը»: 

Մայիլյանը հավելեց, որ Հայաստանում 2017 թ դեկտեմբերին ընդունված «Ընտանեկան բռնության» մասին օրենքի ընդունումից հետո էլ ոչինիչ չի փոխվել ՄԻԱՎ-ով հիվանդների կյանքում:

«Օրենքը նոր է ընդունվել և ժամանակ է պահանջվում, որպեսզի շտկումներ լինեն: Իրականում ՄԻԱՎ-ով ապրող կանանց կյանքում ոչինչ չի փոխվել: Ինչպես նախկինում էին վախենում դիմել ինչ-որ մի տեղ, այնպես էլ հիմա»,-ասաց Մայիլյանը:

Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոնի վիճակագրական տվյալի 2018 թ նոյեմբերի 30-ի տվյալով գրանցվել է 3300 դեպք, որից 392-ը գրանցվել է այս տարի:

«Սրանց 69%-ը տղամարդիկ են, 31%-ը կանայք: Կանանց 97%-ը ՄԻԱՎ-ով վարակվել է սեռական ճանապարհով»- հավելեց Մայիլյանը:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ