Զորակոչիկների իրավունքները 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում
18.12.2018
12:00
Դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին:

2017 թ-ի ձմեռային եւ 2018 թ-ի ամառային զորակոչերի ընթացքում Կազմակերպություն դիմած 94 զորակոչիկների գերակշիռ մասի՝ 67-ի խնդիրը վերաբերել է ոչ պատշաճ բժշկական զննության եւ առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելու հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքում 94 զորակոչիկներից 19 հոգու տրամադրվել է տարկետում տարբեր ժամկետներով: 7 հոգի ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը եւ ազատվել զինծառայությունից, 1 հոգու վերաբերյալ պիտանիության որոշումը փոփոխվել է՝ վիրահատության ենթարկելու ցուցմամբ, որի վերաբերյալ կկայացվի նոր որոշում 2018 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում, 12 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ զորակոչվել, որից 9-ը՝ սահմանափակումով զինծառայության համար, 10 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը, սակայն համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝  հրաժարվել է զորակոչվել, եւ որոշումները կամ վերադասության կարգով, կամ դատական կարգով բողոքարկվել են կազմակերպության կողմից: 4 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝ չի զորակոչվել, սակայն հետագա բողոքարկման համար չի դիմել կազմակերպության աջակցությանը, 37 հոգու գործով կարիք չի եղել հետագա գրավոր աջակցության կամ ընթացք չի տրվել գործին քաղաքացու ցանկությամբ, 4 հոգի փորձաքննություն է անցնելու հաջորդ՝ 2018 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ասում է, մի շարք հիվանդություններ համապատասխանեցված չեն Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայմանը, որը հաստատվել է ՀՀ-ում 2005-ին։

«Հստակ չեն հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները: Մի շարք հիվանդությունների դեպքում հստակորեն սահմանված չեն  հիվանդությունների ֆունկցիաների աստիճանները սահմանող մեթոդները եւ չափորոշիչները: Որոշ հիվանդությունների դեպքում էլ հստակեցված չեն դրանց հաստատման  ախտորոշիչ մեթոդները: Այս և այլ թերություններն ու անհստակություններն առաջացնում են անորոշություններ եւ մեծացնում են մասնագետների, բուժհաստատությունների կողմից սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունը, որը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության վերաբերյալ ընդունվող որոշումների  օբյեկտիվության վրա»,-ասաց Սադիկյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրել է նաև 1998 թ-ից մինչեւ 2018 թ. օգոստոսի 11-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման մասին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումները:

Ըստ ուսումնասիրության՝ նշված ժամանակահատվածում զինվորական ծառայությունից տարկետում են ստացել 1519 եւ ազատվել 205 քաղաքացի: 1519-ից կրթական հիմքով տարկետում են ստացել՝ 729 անձ, 350-ը՝ հոգևորական լինելու, 139-ը՝ որպես սպորտի բնագավառի ներկայացուցիչ: 142 անձի դեպքում հիմքը նշված չէ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում ստացած տեղեկատվության հիման վրա նաև առաջարկներ են ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարությանը: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ