«Մարդու իրավունքները 2018-ին. տարվա ամփոփում»
12.12.2018
11:00
Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների դաշտում կան չլուծված այնպիսի հարցեր, որոնք 30-25 տարի է մեր ուշադրության ներքո են. այս մասին բարձրաձայնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը դեկտեմբերի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, այսօր կա և դաժան վերաբերմունքի դրսևորում, և ուժային կառույցների կողմից ավելի քան դատապարտելի վերաբերմունք։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը խոսեց հավաքների ազատության ժամանակ բռնության դեպքերի մասին։ Նրա խոսքով, այդ դեպքերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված են  քրեական գործեր, սակայն  որևէ ընթացք, որևէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Երևանյան գրասենյակի տնօրեն Շողինե Սողոմոնյանն ասաց, որ ընտրական  պրոցեսի դիտարկում են իրականացնել՝ շրջիկ դիտորդների  և տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով։ Նրա խոսքով, նախորդ տարիների ընտրությունների և այս  տարվա ընտրությունների միջև տարբերություն ակնհայտ էր. այս անգամ բացակայում էր մասսայական ուղղորդումը, տաքսիներով մարդկանց չէին տանում, բերում։

Սողոմոնյանն ասաց, որ այս ընտրություններին նկատել են  ընտրատեղամասերում կուտակումները, հիմնական խնդիրը հանձնաժողովի անդամների ոչ լավ պատրաստվածությանն էր. «Լավ չէին տիրապետում, չէին կարողանում հասկանալ՝  ինչ անել, երբ քաղաքացիների հոսքը շատանում էր»։  

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ