«Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները»
12.12.2018
13:00
Հայաստանի Նկարիչների միությունը վերջին 20 տարիների ընթացքում ղեկավարում է նույն անձը, այս տարիների ընթացքում միությունում առաջացել են տարբեր խնդիրներ, ուստի այսօր միության անդամներով պահանջում ենք, որ դեկտեմբերի 15-ին միության համագումարի ժամանակ ընտրվի այնպիսի մարդ, որը կկարողանա լուծել առաջացած խնդիրները, որոնք անհրաժեշտ են միության բնականոն աշխատանքը շարունակելու համար:

Այս մասին դեկտեմբերի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասացին Նկարիչների միության անդամները:

Քննարկմանը մասնակցում էին Նկարիչների միության անդամներ Անուշ Առաքելյանը, Անուշ Չուբարյանը, Վահագն Գալստյանը, Մարթա Այվազյանը, Զարուհի Մուրադյանը և Նազիկ Ասլանյանը: 

«Մեր միությունում վերջին տարիներին կանոնադրական փոփոխություններ են տեղի ունեցել մեզ համար շատ տարօրինակ ընթացակարգով, ուստի ցանկանում ենք,  որ մեր գործընկերները միանան մեզ և պահանջեն անկախ աուդիտ, ստուգումներ, որոնց արդյունքները կներկայացվեն միության բոլոր անդամներին»,-նշեց Մարթա Այվազյանը:

Քննարկման մասնակից Վահագն Գալստյանն էլ նկատեց, որ դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարը պետք է տա կուտակված շատ խնդիրների պատասխաններ. «Համագումարից առաջ ցանկալի է, որ միության անդամները ներկայացնեն միության նախագահի իրենց թեկնածուին, նրա նախընտրական ծրագիրը, որպեսզի համագումարի ժամանակ կարողանանք ընտրել մեզ համար 4-5 տարվա ռազմավարություն իրականացնող նախագահի»:

Դեկտեմբերի 15-ին կայանալիք Նկարիչների միության համագումարի հետ կապված էլ միության անդամ Նազիկ Ասլանյանը նշեց, որ թեև այդ համագումարին մնացել է ընդամենը 3 օր, սակայն միության կայքում անգամ տեղադրված չէ համագումարի օրակարգը։

«Մինչդեռ այդ օրակարգում, բացի նախագահի ընտրության հարցից, կա նաև կանոնակարգում մի շարք կետեր փոխելու անհրաժեշտություն. դրանցից մեկը վերաբերում է միության տարածքները օտարելուն և վարձակալության տալու կարգի փոփոխությանը»,-մտահոգություն հայտնեց Նազիկ Ասլանյանը։ 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ