Խախտումներ, խնդիրներ և հնարավոր լուծումներ կինոարտադրության ոլորտում
26.11.2018
12:00
Նոյեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս կինոոլորտի կազմակերպման ու զարգացման հեռանկարների, առկա խնդիրների ու դրանց լուծման տարբերակների մասին:

Քննարկման բանախոսներն էին 2018թ․ Կինոկենտրոն ներկայացված հայտերի ուսումնասիրման մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ՀՀ Մշակույթի փոխնախարար, արվեստաբան Նազենի Ղարիբյանը, պրոդյուսեր/դերասան Արմինե Անդան, ռեժիսոր/պրոդյուսեր Վիկտորյա Ալեքսանյանը, վավերագրող ռեժիսորներ Սեդա Գրիգորյանը և Խանե Պողոսյանը:

Նազենի Ղարիբյանը ասուլիսի սկզբում ասաց, որ այս տարի մեծ փոփոխություններ են կատարվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի և կինոյի կազմակերպման ոլորտում:

«Կինեկենտրոնը պետք է լինի բաշխող մարմին և ոչ կինո արտադրությամբ զբաղվող: Կինոարտադրության ֆինանսավարման հետ կապված այլևս Կինոկենտրոնին կից գործում է այս անկախ  հանձնաժողովը»,-ասաց Մշակույթի փոխնախարարը:

Սեդա Գրիգորյանն էլ ասաց, որ երբ հանձնաժողովի կազմում ստանձնել են իրենց պարտավորությունները, կինորտադրության համար պետական բյուջեից նախատեսված տարեկան բյուջեն եղել է կեսից ավելի քիչ:

«Տարեկան բյուջեն կինորտադրության համար եղել է  274 մլն 440 հազար դրամ,  իսկ մենք արդեն կարող էինք տնօրինել 119 մլն 597 հազար դրամը, ինչով պայմանավորված է  նաև փոքր հատկացումները ֆիլմերին: Ընդհանուր 45 նախագիծ է ներկայացվել, որից մեզ հասել է 44-ը»:

Վիկտորյա Ալեքսանյանն էլ նշեց, որ կան կիսատ և անցողիկ ֆիլմեր, որոնք մնացել են տարիների ընթացքում և այդ ֆիլմերին ամեն տարվա բյուջեից գումարներ են հատկացվել:

«Պետությունը տարիներով ֆինանսավորել է այնպիսի կինո նախագծեր, որոնք չեն ունեցել համաֆինանսավորում, և անավարտ մնալով, տեղափոխվել են  հաջորդ տարի: Կինոֆինանսավորման այդպիսի ռազմավարությունը շարունակվել է մինչև այս տարի: Այդ ֆիլմերը ոչ մի մրցույթի միջով չեն անցել, արտոնյալ վիճակում են եղել: Այդ մոտեցումը չի նպաստում ֆիլմ արտադրության զարգացմանը, նույնիսկ ստեղծում է լճացման և կոռուպցիոն նախադրյալներ»,-ասաց Ալեքսանյանը:

Սեդա Գրիգորյանը մատնանշեց այդ ֆիլմերից մեկը` «Սուսերով պարը», որը հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմ է և նվիրված է Արամ Խաչատրյանին:

«2018 թ, մարտի 20-ին ֆիլմը ներկայացվել է որպես պետական պատվեր: Մենք հետաքրքրվել ենք ու պետական պատվեր հաստատող որևէ փաստաթուղթ չենք գտել: Մենք նախարարությունից ստացել ենք պետական սուբսիդիա տրամադրելու մասին թուղթ, որը ձևակերպված է եղել մայիսին: Այս տարվա բյուջեից 50 մլն գնացել է  այս ֆիլմին ու այն հայտարարվել է  որպես պետական պատվեր` առանց որևէ փաստաթղթի: Միայն կա պայմանագիր կինոկենտրոնի հետ, որը պարտավորեցնում է  հայկական կողմին վճարել ֆիլմի համար նաև հաջորդ տարի 47 մլն դրամ»,-ասում է Գրիգորյանը:

Արմինե Անդան էլ ընդգծում է, որ անցողիկ կամ կիսատ ֆիլմեր չունենալու համար պետք է ոլորտը կանոնակարգել:

«Չի կարելի ֆիլմը սկսել` չունենալով ամբողջ արտադրական պրոցեսի ֆինսավարուոմը: Սա մի կանոն է, որը պետք է ընդհանուր լինի բոլորի համար: Կանոնակարգը և «Կինոյի մասին» օրենքը, որոնք մեզ անհրաժեշտ են, բարենպաստ պայմաններ կստեղծեն արտադրողի և համատեղ արտադրողի համար: Ինչպես զարգացնել կինոն օրենքի միջոցով, այս հարցը պետք է լուծի օրենքը և ես շատ ուրախ եմ, որ Մշակույթի նախարարությունը  արդեն ձեռնարկել է օրենքի հանձնախմբի ստեղծումը»,-ասաց Անդին:

Քննարկման վերջում բանախոսները միաձայն պնդեցին, որ անգամ պետական պատվերի դեպքում պետք է մեկ ընդհանուր մրցույթ անցկացվի:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ