Քաղաքացիական հասարակության պահանջներն ու առաջարկները` ԱԺ ընտրություններին ընդառաջ
20.11.2018
18:30
Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ընդամենը լուծելու են մեկ հարց` սերնդափոխության. այս մասին նոյեմբերի 20-ին Ա1պլյուսի տաղավարում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած հաղորդմանը ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

«Այս ընտրությունները քաղաքական չեն, այստեղ չեն կարող լինել քաղաքական դեբատներ, քաղաքական ծրագրեր,  ինչպե՞ս են մարդիկ հավաքվել ցուցակում, չկա հիմնական առանցք:  Հեղափոխությունը բոլոր կուսակցությունների քաղաքական կապիտալը հավասարեցրեց զրոյի: Այս ընտրությունները առաջին հերթին պետք է նոր քաղաքական միջավայր ստեղծեն»,-ասաց Հովհաննիսյանը:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ակնկալում է, որ իսկապես տեղի կունենա հեղափոխություն. «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, իշխանափոխություն էր,  ես սպասում եմ ընտրողների հիմնական մասի կողմից գնալ և քվեարկել իշխանափոխություն իրականացրած ուժի կողմը»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասում է, որ նոր ձևավորվելիք ԱԺ-ն պետք էլ ինի անցումային:

«Սուպերվարչապետական սահմանադրությամբ և գործիքներով չի կարելի թույլ տալ և չի կարող Ազգային ժողովը արդյունավետ աշխատել, չի կարող ժողովրդավարական, իրավական բարեփոխումներ լինել»,-ասաց Սաքունցը և ընդգծեց, որ նախընտրական ծրագրերում ակնկալում է տեսնել սահմանդրական բարեփոխումներ անցկացման մասին կետ:

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասում է, որ այն մարդիկ, ովքեր համաձայնություն են տվել այս կամ այն ցուցակում լինելու, իրենք չգիտեն, թե որ ծրագրին են համաձայնություն տվել:

«Մարդիկ ծրագրի շուրջ պետք է միավորվեն, առանց ծրագիրը իմանալու, միավորվել են»,- հավելեց Իոաննիսյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ