Դիաբետի բուժման հնարավորությունները Հայաստանում
21.11.2018
11:00
Այսօր Հայաստանում կա 576 երեխա՝ մինչև 18 տարեկան, որոնք ունեն տիպ 1 շաքարային դիաբետ. այս մասին նոյեմբերի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը ասաց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:

Նրա խոսքով` Հայաստանում և ամբողջ աշխարհում գնալով աճում է  շաքարային դիաբետ ունեցողների թիվը, իսկ տարեկան շուրջ 3 տոկոսով ավելանում է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող երեխաների քանակը:

«Դիաբետ ունեցող երեխաները ստանում են մի տեսակ բուժում, դա ինսուլինն է,  որը ներարկման ձևով է տրվում, և նրանք պետք է ստանան դա ամբողջ կյանքի ընթացքում: Այն պատրաստվում է բավականին թանկ դեղորայքից և պետությունը այդ բեռը իր վրա է վերցնում, մանավանդ եթե դա երեխաներին է վերաբերում»,-ասում է Ելենա Աղաջանովան:

Նա ընդգծում է, որ Հայաստանում բուժսպասարկումը բարելավել է դիաբետ ունեցող երեխաների համար, բայց մյուս կողմից ոլորտում կա նորագույն տեխնոլոգիաների հասանելիության խնդիր:

«Գիտությունը առաջ է գնում, կան ինսուլինային պոմպեր, որոնք առանց ներարկման են և ինքնահսկման ավելի լայն հնարավորություններ են ընձեռում, դրանք թույլ են տալիս կարգավորել և մաքսիմալ նորմային մոտ հասցնել գլյուկոզան օրգանիզմում»,-ասում է Աղաջանովան:

Քննարկման մյուս բանախոս «Շաքե» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանն ասում է, որ Հայաստանում տարեկան ծնվում է 40-45 հազար երեխա և այդ երեխաներից 4-5 հոգին պարտադիր հիվանդանում են դիաբետով:

«Այսօր ոչ կարելի է կանխարգելել, ոչ էլ կանխագուշակել դիաբետը և արմատական բուժում այս հիվադնության դեմ չկա: Այսօր մենք Հայաստանում  հնարավորություն ունենք 6 ինսուլինային պոմպի, որոնք տեղադրված են վեց հիվանդի մոտ, այս պոմպերը շատ կարևոր են նաև դիաբետ ունեցող հղի կանանց համար»,-ասաց Դաշյանը:

Նրա խոսքով` նորաստեղծ «Շաքե» հիմնադրամը փորձելու է աջակցություն տրամադրել դիաբետ ունեցող երեխաներին. «Մեր նպատակն է առաջիկա 5-6 տարիների ընթացքում Հայաստանում հասնել նրան, որ շաքարային դիաբետ ունեցող երեխան հնարավորություն ունենա ստանալ ինսուլինային պոմպը և դրա ծախսատար պարագաները»:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ