«Թվային Հայաստանին ընդառաջ» ArmSec 2018 համաժողով
20.11.2018
12:00
Նոյեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Թվային Հայաստանին ընդառաջ» խորագրով ArmSec 2018 համաժողովի բացմանը:


Բանախոսներն էին՝

Սամվել Մարտիրոսյան` ArmSec հիմնադրամի տնօրեն

Վահագն Թուխարյան` OWASP-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար

Աշոտ Արզումանյան` SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր

Անդրանիկ Վարդանեան` Illuria security-ի գլխավոր գործադիր տնօրեն

Հայկ Ներսիսյան` Հայաստանում Ամերիկյան Համալսարանի համակարգչային գիտություն ծրագրի ղեկավար, ֆիզ․ մաթ․ գիտ․ թեկնածու

ArmSec-ը միջազգային կիբեր-անվտանգությանը վերաբերող ամենամյա համաժողով է, որը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին։ Համաժողովի նպատակներից է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը և կիբերանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։ Համաժողովի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: ArmSec-ի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ և քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։

Համաժողովից անմիջապեսս հետո՝ նոյեմբերի 24-ին, կսկսվի Capture the Flag (CTF) մրցույթը, որի նպատակն է կիբեր-անվտանգության վերաբերյալ մարտահրավերների և առաջադրանքների շուրջ միավորել ոլորտի երիտասարդ մասնագետներին։ Երկօրյա միջոցառման ընթացքում 100-ից ավելի մասնակիցներ, լուծելով տարբեր բարդություն ունեցող առաջադրանքներ, կհավաքեն միավորներ։ Ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

ArmSec համաժողովի և Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, “OWASP” Armenia-ն, Illyuria Security ընկերությունը, SmartGateVC վենչուրային ֆոնդը և Հայաստանի ամերիկյան համալսարանը:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ