«ՀԿ-ների մասին» օրենքում փոփոխությունները՝ ՀԿ-ների առարկություննեի թիրախում
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում քննարկման թեման էր Պետական եկամուտների կոմիտեի նոր օրինագիծը, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է ամբողջապես տեսանելի լինեն:

Քննարկմանը մասնակցում էին ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Արտյոմ  Մեսրոպյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Պետական եկամուտների կոմիտեն e-draft.am կայքում արդեն հանրային քննարկման է դրել «ՀԿ-ների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ Արման Մնացականյանի՝ նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հանրությանը հասանելի դարձնել հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները:

Արթուր Սաքունցի գնահատականով՝ օրենքի փոփոխությունների ու լրացումների նախագիծն առհասարակ պետք է հետ կանչվի:

Արտյոմ Մեսրոպյանն էլ նկատեց, որ  օրինագիծը որոշակիորեն վտանգում է հասարակական կազմակերպությունների անկախությունը:

Հերիքնազ Տիգրանյանը նախ նկատեց, որ այս նախագիծը կազմելիս հանրային քննարկումներ չեն արվել, ՊԵԿ-ը չի խորհրդակցել ՀԿ-ների հետ՝ հասկանալու՝ ինչ ռիսկեր ունի նախագիծը: Բացի դա՝ նա հիմնավորումներ ներկայացրեց, որ գործող օրենսդրությամբ հստակ տարբերակում է դրվել՝ հաշվետվությունները պետք է տրամադրվեն հանրային միջոցներից օգտվելու դեպքում: Իսկ թե որն է «հանրային միջոց» հասկացության բացատրությունը, ՊԵԿ-ը չի մատնանշում:

Արթուր Սաքունցի կարծիքով՝ այս նախագիծն ընտրողական է:

Պարոն Մնացականյանը վստահեցրեց, որ նախագիծը ամբողջացնելուն պես՝ կդրվի հասարակական առավել առարկայական քննարկման՝ շտկումներ անելու նպատակով:   

 

 


 






 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ