Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն կանգնած է փլուզման վտանգի առջև
07.11.2018
11:00
Նոյեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում քննարկվեց Արամի 23 շենքի դեռևս անհայտ ճակատագիրը:

Քննարկման բանախոսներն էին  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, ճարտարապետ Դավիթ Նահատակյանը:

Նախօրեին  Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել էր, որ քանի դեռ ինքն այդ պաշտոնին է, Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվի: Տիգրան Հեքեքյանն, այդուհանդերձ, մտավախություն ունի, որ գուցե թե Արամի 23-ը չի քանդվի, սակայն շենքն այնպիսի վթարային վիճակում է, որ կարող է ինքն իրեն փլվել:

Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար Քաղաքաշինության կոմիտեն վերականգնման չորս նախագիծ է առաջարկել, որոնք, ըստ Դավիթ Նահատակյանի, որևէ ժամանակացույց չունեն, որևէ կոնկրետ լուծում չեն առաջադրում:

Արմեն Աբրոյանն անգամ կասկած հայտնեց, որ «Հին Երևան» նախագծի շինարարական աշխատանքները կատարվել են օրենքի խախտմամբ: Իսկ կոմիտեն իր կողմից անում է հնարավորը շենքը փրկելու համար:

 


  

 


 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր»
28.02.2020
11:00
Այսօր՝ փետրվարի 28-ին, Մարտի 1-ին ընդառաջ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր» թեմայով։
«Աղքատությունը՝ անգրագիտության պատճառ. մտահոգիչ վիճակագրություն»
27.02.2020
13:00
Փետրվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Արմավիրի մարզում՝ «NooK» քաղաքացիական ակումբ-սրճարանում (հասցե՝ ք. Արմավիր, Սայաթ-Նովա 122),
կազմակերպեց քննարկում՝ «Աղքատությունը՝ անգրագիտության պատճառ. մտահոգիչ վիճակագրություն» թեմայով:
«Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում»
27.02.2020
12:00
Փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով:
«Սահմանադրական բարեփոխումնե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն»
26.02.2020
13:00
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը ՀՀ Արարատի մարզպետարանի դահլիճում (հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք) անցկացրեց բանավեճ՝ «Սահմանադրական բարեփոխումնե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն» թեմայով:
Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ
25.02.2020
11:50
Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ