«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին նոյեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Համաներում. նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը։

«Քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմը պետք է միտված լինի մեկ խնդրի՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործած  անձին նախապատրաստել ազատման։ Սա է բանտային համակարգի  փիլիսոփայությունը, որը դեռևս չունենք»,- նշեց Գասպարյանը։

Նա հավելում է, որ վերականգնողական ծառայությունը պետք է կազմի ուղղման անհատական պլան՝ վերասոցիալականացման պլան ամբողջ պատժի կրման համար, իսկ պատժից ազատելուց վեց ամիս առաջ՝ վերաինտեգրման պլան, որը վերաբերում է հասարակությունում նրա սոցիալական հմտությունների ձևավորմանն ու դրսևորմանը:

«Արդեն ազատության մեջ վերաինտեգրման գործընթացը շարունակվում են ՀԿ-ների կողմից։ Բայց սխալ է այդ գործը թողնել միայն ՀԿ-ներին։

Մեր պետության գերխնդիրն է, նաև մեր կազմակերպությունն է փորձում առաջ քաշել սոցիալական պատվերի գաղափարը, որ ազատազրկման վայրերից վերադարձածների համայնքի պատվերը գնա դեպի պետություն։ Պետությունը երաշխավորն է, որպեսզի իր կողմից, թեկուզ  դատական իշխանության,  դուրս թողնված անձը մաքսիմալ արդյունավետ վերաինտեգրվի»,- ասաց Գասպարյանը։

Իրավապաշտպան, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ կրթության պակաս ունեցող մարդիկ ավելի շատ են հայտվում քրեակատարողական հիմնարկներում,  հետո՝ դուրս են գալիս չունենալով ոչ կրթություն, ոչ աշխատանքային հմտություններ, որը աշխատաշուկայում հնարավորություն կտա ինտեգրվելու։

«Սրանք  խնդիրներ են, որոնք ավելի շատ վերաբերում են կանանց, ովքեր հասարակությունում չունեն նաև սեփականություն, թեև օրենքը հավասար հնարավորություն է տալիս»,- հավելեց Հովհաննիսյանը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ ասում է, որ պետությունը հանձինս արդարադատության նախարարության, պրոբացիայի ծառայության, ընթացարակարգերի, անհրաժեշտ փաստաթղթավորման, ձևական ընթացակարգերի ապահովան վրա ամիսներ է ծախսում, այդ ժամերն ու օրերը այդ մարդկանց ինտեգրման ժամանակից է գնում։

«Անձը, ով դուրս  գալիս քրեակատարողական հիմնարկից ու սպասում է, որ իր վերաբերյալ ընթացակարգերին համապատասխան  որոշումներ պետք է կայացվեն, փաստաթղթեր պետք  է կազմվեն, ակամայից կամ գուցե գիտակցաբար կարող է  դառնալ կրկնահանցագործ՝ սպասելով, որ գալու իր հերթը՝ կացարանի, աշխատանքի կամ այլ հարցերի հետ կապված»,- ասաց Պապիկյանը և հավելեց, պետությունը ավելի ճիշտ կանի հանցագործությունների նվազեցման ուղղությամբ աշխատի:

 

 

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ
25.02.2020
11:50
Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:
«Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները»
19.02.2020
12:00
Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմայով։
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ