«ՀՀ-ում անհրաժեշտ են սոցիալական աջակցության համապարփակ ծրագրեր». մասնագետներ
Հոկտեմբերի 30, 11:00

Գյումրիի «Երեխաների տան»-ը գտնվող լքված երկվորյակներին 2 օր առաջ այցելել է նրանց մայրը, ով խոստովանել է, որ ցանկանում է հետ վերադարձնել երեխաներին։

Այս մասին հոկտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած  քննարկմանը հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մագդա Արսենյանը:

Արսենյանի խոսքով, երբ տեղեկացել են այս դեպքի մասին, անմիջապես կապ են հաստատել համապատասխան մարմինների հետ, ձեռնարկել են բոլոր միջոցները սոցիալական համապարփակ աջակցություն հասցնելու համար։

«Երեխաների մայրը պատրաստ է համագործակցել մեզ հետ, ջանքեր ներդնել բարելավելու սոցիալական կարգավիճակը, ունենալ այնպիսի ապահով ու պաշտպանվածության զգացում, որ կարողանա փոխանցել իր բալիկներին»,- նշեց Արսենյանը:

Նա նշեց, որ մայրիկի հետ կաշխատեն՝ բարձրացնելու նրա մասնագիտական պատրաստվածությունը, որպեսզի աշխատաշուկայում լինի մրցունակ, ստեղծելու այնպիսի իրավիճակ, որ երեխաներն ապրեն իրենց կենսաբանական ընտանիքում։

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
Իրավապաշտպանների առաջարկները համաներման նախագծի վերաբերյալ
Բոլթոնի այցը ստուգողական էր
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ