«Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցում. էկոլոգիական խնդիրներն ու անվտանգության ռիսկերը
02.11.2018
12:00
Նոյեմբերի 2-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցում. էկոլոգիական խնդիրներն ու անվտանգության ռիսկերը» թեմայով, որին մասնակցում էին «Ռիվալ » ՍՊԸ գործադիր տնօրեն Արամ Ղազարյանը, «Ռիվալ » ՍՊԸ հիմնադիր տնօրեն, «Ռիվալ » ՍՊԸ այգիների սեփականատեր Ռաֆիկ Վիրաբյանը, ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, սերտիֆիկացման և ստանդարտացման լաբորատորիայի վարիչ, տոկսիկոլոգ Արմեն Ոսկանյանը, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ հանրային կապերի մասնագետ Ելիզավետա Ասատրյանը, փաստաբան Աշոտ Աբրահամյանը և ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

Ըստ «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների` 2015 թ. Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածքում սկսվել են «Արմօյլ» նավամթեքի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքներ` առանց ՇՄԱԳ թույլտվության:

Գործարանի կառուցումը և հետագա շահագործումը, ըստ «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայցուցիչների, էկոլոգիական վտանգ կարող է ներկայացնել հարակից բնակավայրերի բնակիչների առողջության, գյուղատնտեսության և առկա ենթակառուցվածքների համար: 

«Նման ապօրինի շինություն է կառուցվում պետական մարմինների աչքի առաջ: Անպատժելիությունը հասել է այն մակարդակի, որ շինարարությունը մոտեցել է ավարտին»,-ասում է «Ռիվալ » ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ռաֆիկ Վիրաբյանը։

Նա ասում է, որ իրենք դիմել են տարբեր ատյանների, բայց հստակ պատասխան չեն ստացել:

«Կառույցի վրա տեղադրված ծխատարները մեծ չափի են, այնտեղ քիմիական պրոցեսներ են ընթանում եւ այն մարդկանց, բնությանը վնաս է հասցնելու։ Եղվարդ համայնքի ղեկավարը միջոցներ չի ձեռնարկում այս ամենին վերջ տալու համա»,-հավելեց Վիրաբյանը:

Իրավապահ մարմիններին եւս դիմել են: Բանախոսները նշում են, որ այս պահին քրեական գործ է հարուցված ապօրինի շինարարական թույլտվություն տրամադրելու համար։

«Եթե գործարանի բացումը վտանգում է մեր աշխատանքը, մեր պայմանագրային պարտավորությունները մեր գործընկերների նկատմամբ, ապա դրա կառուցումը պետք է դադարեցվի»,- ասում է «Ռիվալ» ՍՊԸ գործադիր տնօրեն Արամ Ղազարյանը:

Փաստաբան Աշոտ Աբրահամյանն էլ ասում է, որ գործարանը կառուցվում է բնակիչներից 39 մետր հեռավորության վրա. «Մենք գործ ունենք թողտվության եւ հովանավարչության հետ։ Գործարանը կառուցվում է առանց շին թույլտվության»:

 

 


 






 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ
25.02.2020
11:50
Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:
«Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները»
19.02.2020
12:00
Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմայով։
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ