Իրավապաշտպանների առաջարկները համաներման նախագծի վերաբերյալ
30.10.2018
12:00
Հոկտեմբերի 30-ին Մեդիա կենտրոնում իրավապաշտպանները ներկայացրեցին իրենց առաջարկները Համաներման վերաբերյալ նախագծում ներառելու համար:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում քննարկվելու է համաներման վերաբերյալ նախագիծը, որը ըստ ԱՆ նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի, լինելու է  ՀՀպատմությանմեջաննախադեպ մեծ համաներում:

ՀՀ վերջին 10 տարիների ընթացքում սա կլինի 4-րդ համաներումը: Ինչպես նշել է Արտակ Զեյլնալյանը, սա մարդասիրական ակտ է Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ անկախության 100-ամյակի կապակցությամբ:

Քննարկման մասնակից` իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասում է. «Մենք համաներումով տալիս ենք համակարգային քաղաքական գնահատական նախկին իշխանություններին»:

Ավետիք Իշխանյանն ասում է, որ իրենք այս նախագիծը քննարկել են արդարադատության խմբով և իրենց առաջարկները ուղարկելու են խորհրդարան:

«Համաներումը մարդասիրական ակտ է, եւ սա չպետք է դիտարկվի քաղաքական ակտ: Միջազգային սկզբունքներով, համաներման դեպքում հաշվի պետք է առնեն նաեւ տուժողների կարծիքները: Ներման եւ համաներման տարբերությունները այն է, որ ներումն առանձին մարդկանց նկատմամբ է կիրառվում, համաներումը չի թիրախավորում առանձին անձանց, կիրառվում է բոլոր անձանց, կամ անձանց կատեգորիաների նկատմամբ: Հաշվի առնելով, որ համաներման նախագիծը ընդունվում է խորհրդարանում, այն պետք է բավարարի իրավունքի գերակայության սկզբունքները, այն է՝ օրինականությունը, կամայականության արգելքը, ինչպես նաեւ խտրականության բացառումը»,-ասաց Իշխանյանը:

Ըստ իրավապաշտպանի, համաներման օրենքի մշակման ընթացքում հանրության եւ հատկապես տուժողներին ներգրավելը բարձրացնում է օրենքի լեգիտիմությունը: Բացի այս, ինչպես ներկայացրեց Իշխանյանը, համաներման նախագիծը պարունակում է դրույթներ, որոնցով այն ոչ թե համաներում է, այլ ներում:

«Մասնավորապես, նախագծի 2-րդ հոդվածի 11-րդ կետը վերաբերում է կոնկրետ անձանց եւ կոնկրետ խնդրի՝ 2016-ի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած անձանց: 4-րդ հոդվածի 11-րդ կետը եւս թիրախավորում է մեկ անձի՝ սահմանելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում: Ինձ ճիշտ հասկացեք, ես կողմ եմ համաներում կիրառվի «Սասնա ծռերի» նկատմամբ, բայց դա չպիտի լինի կոնկրետ թիրախավորված, այլ՝ ընդհանուր օրենքների սկզբունքներով պետք է լինի»,-ասում է Իշխանյանը: 

«Ինչ վերաբերում է Նուբարաշենի ՔԿՀ-ին, այն պետք է փակվի, գուցե այնտեղ սունկ աճեցնեն, որովհետև բարձր խոնավություն է, կամ դարձնեն թանգարան»,-հավելեց Իշխանյանը:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ