Բոլթոնի այցը ստուգողական էր
29.10.2018
12:00
Հոկտեմբերի 29-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ի՞նչ կփոխի Բոլթոնի կովկասյան այցն աշխարհում և Հայաստանում» թեմայով քննարկում, որին մասնակցում էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ու միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Միացյալ նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Ռուսաստան եւ Հարավային Կովկաս կատարած այցերը մեկնաբանվում են` որպես պատմական:

Հայաստանում նա  կարևոր հայտարարություններ արեց, մասնավորապես. «Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, քանի որ կարծում ենք, որ Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում նրանց վարքագիծը չարամիտ է եւ պետք է փոխվի»:

Վարդան Ոսկանյանն ասում է, որ Իրանը ողջ տարածաշրջանում ավելի շուտ կայունացնող, բալանսավորող քաղաքականություն է վարում:

«Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան սահմանին, ապա, վստահ եմ, որ այն Հայաստանի կողմից փակելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ այդ սահմանը Հայաստանի և նաև Իրանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն, և ԱՄՆ-ն դա լավ հասկանում է»,-նշում է Ոսկանյանը:

Բոլթոնը նաև նկատեց,  որ Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելը չի նպաստում կարգավորման գործընթացին, քանի որ այդպիսով Ռուսաստանը կողմերի վրա ազդեցության լծակ է ունենում:  

«Մենք ամերիկացիներ ենք, հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժի։ Մեր զենքն ու զինամթերքն այս պարագայում ավելի լավն են, քան` ռուսականը։ Կարծում եմ` սա մենք պետք է քննության առնենք, դիտարկենք մեր օրենքների շրջանակում»:

Սուրեն Սարգսյանն ասում է, որ զենքի վաճառքն իրականացնելու համար ԱՄՆ Սենատը դեռևս պետք է չեղարկի այդ վաճառքն արգելող որոշումը: Իր կարծիքով, գոնե մոտակա շրջանում Ադրբեջանի և Հայաստանի՝ ԱՄՆ-ից զենք գնելու  գործընթացը շատ քիչ հավանական է:

«Եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ` դա լավ հնարավորություն կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձեռնամուխ լինել ավելի վճռորոշ քայլերի»,-հավելեց Սարգսյանը։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում»
18.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում» թեմայով:
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ