«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:

Բանախոսներն էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Արա Պապյանն ասում է, որ անհրաժեշտ է հասկանալ Նիկոլ Փաշինյանի և մյուս քաղաքական ուժերի միջև պայմանավորվածությունները ինչ գնով են ձեռք բերվել:

«Որովհետև որևէ քաղաքական ուժ հենց այնպես որևէ պարտավորվածություն չի ստանձնում, ուրեմն դրա դիմաց ինչ որ մի բան պետք է ստանա: Իսկ արտաքին ուժերի հնարավոր միջամտության հետ կապված հիմա տեսնում ենք, որ շահագրգռություն թույլ չեն տալիս: Առաջինը նրա համար, որ երկրի ներսում որևէ հենարան չունեն և երկրորդ` նրանք փորձում են դա այլ ձևով առաջ մղել, այսինքն պահելով ձևականորեն ամեն ինչ նույնը,  բայց փոխել բնույթը»,-ասում է Պապյանը:

Հովհաննես Իգիթյանն ասում է, որ չի տեսնում ռիսկ, որ որևէ քաղաքական ուժ խորհրդարանում խախտի բանավոր կամ գրավոր խոստումը` չառաջադրելու վարչապետի թեկնածու առաջիկա 2 շաբաթվա ընթացքում:

«Նրանք հասկանում են, թե իրենք ինչ ռիկսի տակ են լինելու, եթե մեկին առաջադրեն: Մենք գնում ենք արատահերթ  ընտրությունների ընտրելու պետության առաջին դեմքի:  Կա՞ Հայաստանում որևէ  ուժ, որը կարող է առաջադրել որևէ  մեկին, որը կարող է  համարվել այլընտրանքային կամ ընդդիմադիր թեկնածու, ես այսօր չեմ տեսնում նման թեկնածու և ուժ: Մենք այսօր մեկ խնդիր ենք լուծում` Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ և մենք գնում ենք դա լեգիտիմացնելու»:

Ազգագրագետ ՀրանուշԽառատյանն ասում է, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածությունների շրջանակում, ինքը, միևնույն է, տեսնում է որոշ վտանգներ:

«Հավանբար ինչ-որ խոստումների պայմանավորվածություների շրջանակում կարող  է քվորում չլինել,  ճգնաժամ առաջացնելու և գործընթացի լեգիտիմությունը փչացնելու հնարավոր տագնապները ես ունեմ: Թեկնածու առաջադրելու մեջ խիստ կասկածում եմ, բայց գործընթացի մեջ խնդիրներ առաջացնելու և պրովոկացիոն քայլեր անելու ռիսկեր տեսնում եմ: Դրանք ցանկալի չեն այս ընթացքում, բայց  հնարավոր կանխատեսելի են»,- ասում է Խառատյանը:

Ստեփան Սաֆարյանն ասում է, որ հոկտեմբերի 2-ի հավաքը Ազգային ժողովի շենքի առջև շատ մեծ դաս էր հեռացող կուսակցության համար:

«Ես նաև առիթ եմ ունեցել տեսնելու այն ճնշվածությունը, որ կար Ազգային ժողովի շենքը պաշարելուց հետո, և նրանք հասկանում են, որ անգամ փոքրիկ ձգձգման, խափանման փորձը կարող  է ուղղակի իսպառ անձնապես վերացնել նրանց քաղաքական դաշտից»:

Արթուր Սաքունցն ասում է, որ բացառում է այլ ռիկսեր: Ըստ նրա` ՀՀԿ-ն իր կողմից մշակված սահմանադրական ընթացակարգերով ուներ որոշակի հնարավորություն առնվազն կանխելու պրոցեսները ֆորմալ առումով:

«Երևանի ավագանու ընտրությունները խուճապի մատնեց հանրապետականին և աջակից ուժերին, որի արձագանքը եղավ հոկտեմբերի 2-ի որոշումը`ԱԺ «Կանոնակարգ օրենքի» փոփոխություններին կողմ քվեարկելը:  Իսկ ԱԺ դարպասները բացելը  զրկեց հանրապետականին ԱԺ դարպասների հետևում պատսպարվելուց և ստանալու լեգիտիմի գործելաոճ, դա նրանց անվտանգության տարածքն էր»,- հավելում է Սաքունցը:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. Բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում
26.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում» թեմայով:
«ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում»
26.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊՀ-ում
23.04.2019
14:30
Ապրիլի 23-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
«Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ»
23.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 23-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ» թեմայով:
Փաստերի Ստուգման Ուղեցույցի շնորհանդես ԵՊԼՀ-ում
23.04.2019
10:30
Ապրիլի 23-ին Երեվանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը» (http://www.factradar.tilda.ws/)։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ