«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Այն քաղաքացիները, որոնց իրավունքները խախտվել են, սակայն պայքարել են, չեն հանձնվել, կարող են դիմել մեզ՝ իրենց պայքարի մասին պատմելու ու հանրությանը լսելի դարձնելու համար։
-------------
Իր իրավունքների համար պայքարած Էրիկը պատմում է, թե ինչպես չհանձնվեց ու վերականգնեց արդարությունը՝ իրավապաշտպանների աջակցությամբ։
2017 թ. ձմռանը ես պետք է բանակ գնայի: Ստուգումներ անցա, պարզվեց մոտս մաշկային հիվանդություն կա, որի համար, ըստ օրենքի, ինձ 3 տարով տարկետում պետք է տրամադրվեր: Բայց ես օրենքներից անտեղյակ էի, ընդհանրապես չգիտեի իմ իրավունքներն ու ինձ ընդամենը 6 ամսով տարկետում տվեցին:
«Թավշյա հեղափոխության» օրերին ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնք ինձ խորհուրդ տվեցին դիմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Դիմեցի ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ինձ հաջողվեց ստանալ 1 տարով տարկետում:
Ես չեմ խուսափում բանակում ծառայությունից, պարզապես ուզում եմ ամեն ինչ օրենքի շրջանակում լինի:
Համախմբվածություն, մարդասիրություն, համերաշխություն … Քաղաքացիական պայքարները կյանքի մեծ փորձ են ինձ տվել, շատ բան եմ սովորել ու հասկացել:
Քաղաքացիական ակտիվությունն ինձ համար բարձր արժեք է, երբ դու քո գործողություններով, քո քայլերով կարող ես մի խնդիր լուծել, լավ արդյունքի հասնել կամ պարզապես մարդկանց ժպիտ պարգևել:
Եթե մենք քայլում ենք փողոցում անցումով, ուրեմն այդ կարգը և օրենքը պետք է պահպանի նաև ոստիկանը ու երկրի ղեկավարը: Եթե պետությունը մեզնից ակնկալում է օրինապահություն, մենք էլ պետությունից կարող ենք ակնկալել արդարություն և օրենքի պահպանում:
Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է:
Առաջին անգամ քաղաքացիական անհնազանդություն դրսևորել եմ 2013 թ.-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարին: Դրանից հետո բազմաթիվ ցույցերի, հանրահավաքների ու բողոքի ակցիաների եմ մասնակցել թե որպես ակտիվիստ,թե որպես լուսանկարիչ:
«Թավշյա հեղափոխության» ժամանակ շատ լավ ֆոտոներ եմ բաց թողել իմ ակտիվիզմի պատճառով: Լուսանկարչի և ակտիվիստի սահմանագիծը շատ նուրբ է ինձ մոտ: Օրինակ, երբ ուժեղ բախումներ են լինում ոստիկանների ու քաղաքացիների միջև, ես ֆոտոխցիկս մի կողմ եմ դնում: Նման կրիտիկական պահերին միշտ ընտրում եմ ակտիվիզմը, լուսանկարների մասին չեմ էլ հիշում, ավելի շատ մտածում եմ մարդկանց օգնելու և իրավիճակը փրկելու մասին:
Հիմա` բանակի դեպքից հետո, ես փորձում եմ օգնել մարդկանց տարբեր ոլորտներում իրենց իրավունքները պաշտպանելու համար: Շատ ընկերներ ունեմ, ովքեր բանակ գնալուց առաջ դիմում են ինձ խորհրդատվության: Ընկեր ունեմ, որ անօրինական զորակոչվել են բանակ ու կրկին դիմել ենք Վանաձորի ՀՔԱ գրասենյակ, որոնց աշխատանքի շնորհիվ էլ ընկերներս շուտով կզորացրվեն:
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ