Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:

52 հազարից 1500-ը երեխաներ են` 0-17 տարեկան, որոնց թիվը ի համեմատ նախորդ տարիների, նվազել է:

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության միջազգային օրն է, որի առնչությամբ Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Հոգեբուժական կենտրոնների պայմաններն ու բարեփոխումների իրականացման տեսլականը Հայաստանում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին «Սպիտակի խնամքի տուն» ՀԿ-ի տնօրեն, հոգեթերապևտ Բավական Պետրոսյանը,  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը,  ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ ԴավիթՄելիք-Նուբարյանը և ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության գլխավոր մասնագետ, բժիշկ Լաուրա Գասպարյանը:   

Հիշեցնենք, որ 2018թ. մարտին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես էր եկել արտահերթ զեկույցով, որտեղ ներկայցված էին հայաստանյան  ութ հոգեբուժական հաստատություններում արձանագրված կոպտագույն խախտումները, այդ թվում՝ օրենքով չնախատեսված զսպման միջոցների (ռետինե առարկաներ, սավաններ ու գոտիներ), ժամկետանց դեղերի և բժշկական միջոցների կիրառումը, հոգեբուժական հաստատությունների գերբնակեցումը:

Լաուրա Գասպարյանն ասում է, որ իրենք կրկնայցեր են կատարում հոգեկան առողջության կենտրոններ և դրանց արդյունքները կամփոփվեն ՄԻՊ-ի հաջորդ զեկույցում:

«Մենք համապատասխան առաջարկներ ենք ուղարակել ՀՀ Առողջապահության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին: Կան հաստատություններ, որտեղ կարող ենք արձանագրել արդեն կան բարելավումներ  շենքային պայմանների հետ կապված, բայց շարունակում են առաջնահերթ մնալ  գերբնակեցման խնդիրները: Սանիտարական նորմեր չունենք մշակված, թե յուրաքանչյուր քաղաքացու համար որքան քառակուսի մետր տարածք պետք է տրամադրվի: Մենք միջազգային փորձի ուսումնասիրություն ենք անում և օրենսդրական առաջարկներ ենք արել, որպեսզի և չափորոշիչներ մշակվեն, և պահման պայմանների վերաբերյալ, և բուժման ընթացքի վերաբերյալ», - ասում է Լաուրա Գասպարյանը:

Մարիետա Թեմուրյանը, անդրադառնալով հոգեկան առողջության կենտրոնների պայմաններին նախկինում և հիմա, ասում է, որ այն ինչ կար տասը տարի առաջ, նույնը հիմա է պահպանվել՝ բռնությունները, թե ֆիզիկական, թե ծեծի ու տարբեր սպառնալիքների ձևով: Իրենք մոնիտորինգի ժամանակ են ականատես եղել ֆիզիկական բռնության դեպքերի:

Խոսելով հոգեկան առողջության ոլորտում օրենսդրական բացերի մասին՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը փաստում է, որ պրակտիկայում հիմնական խնդիրը արդար դատավարության ընթացքի հետ է կապված:

ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշում է, որ իրենք հատուկ տեղեկատվական պաստառ են պատրաստել և տրամադրել բոլոր հոգեբուժական կենտրոններին զսպման սենյակներում կպցնելու համար, որպեսզի բոլոր աշխատողները իմանան ինչ հերթականությանբ ինչ կարող են կիրառել և ինչ չեն կարող կիրառել:

«Ինչ վերաբերում է ժամկետանց դեղորայքին, ապա նշեմ, որ մեր ենթակայության ներքո գտնվող հոգեբուժական կենտրոններում հայնտնաբերվել է հիվանդների մոտ սեփական նախաձեռնությամբ ընդունվող ժամկետանց դեղորայք և ոչ թե բուժհիմնարկի կողմից տրամադրվող դեղերի մասին է խոսքը»,-հավալեց Մելիք-Նուբարյանը:

Նա հավելեց, որ իրենց երկարաժամկետ նպատակն է ուժեղացնել համայնքային ծառայությունները. «Կարիք կա բեռնաթափելու հոգեբուժական հաստատությունները, շատերը մարզապես կարիք ունեն խնամքի ծառայությունների, անհրաժեշտ է ստեղծել խնամքի կենտրոններ և վերակազմավորել հոգեբուժարանները: Բայց փաստ է, որ այդ ամենը մեծ ֆինանսների հետ է կապված»:

«Սպիտակի խնամքի տունը», որը բացվել է 2016 թ. և միակն է Հայաստանում, որպես այլընտրանքային խնամքի կենտրոն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար, այսօր ունի 11 շահառու:

Բավական Պետրոսյանն ասում է, որ Սպիտակի խնամքի տան բնակիչներն իրենց լիարժեք մարդ են զգում, ապրում են նորմալ պայմաններում, բոլոր սանիտարահիգիենիկ պայմաները պահպանված են: Ոմանք տիրապետում են արհեստների, աշխատում են և դրա դիմաց վճարվում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ