«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։

Բանախոսներն էին`

Արտակ Կյուրումյան, պետական ֆինանսների կառավարման մասնագետ 

Ատոմ Մարգարյան, ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ

Արմեն Քթոյան, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ

Անդրադառնալով բյուջեում կատարված փոփոխություններին՝ Արտակ Քյուրումյանն ասում է, որ բոլոր նախորդ կառավարությունները մշտապես փոփոխությունն են կատարել բյուջեում:  «Այդ առումով բյուջեն շատ դինամիկ փաստաթուղթ է, և ես հավանաբար կառաջարկեի շեշտը դնել այն խնդիրների լուծման վրա, որոնք բյուջեն կոչված է բավարարելու», - ասում է Արտակ Քյուրումյանը:

Ատոմ Մարգարյանի կարծիքով քաղաքական իրավիճակը հարկադրում է որոշ սրբագրումներ կատարել. «Տեխնիկական տեսանկյունից նորամուծությունները ակնհայտ են այս բյուջեում: Այս բյուջեն կբնութագրեի որպես բավական կոնսերվատիվ, իրավիճակային»:

Արմեն Քթոյանը այս բյուջեն անվանում է ազնիվ բյուջե: «Ազնվությունը արտացոլված է նրանում, որ կան շատ ասպեկտներ, որտեղ կարելի էր կանխատեսումները ավելի բարձր մակարդակի ֆիքսել, բայց ավելի զուսպ, ավելի կոնսերվատիվ գնահատական է եղել հենց կանխատեսումների մասով», - փաստում է Քթոյանը:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
«Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում»
14.02.2020
13:00
Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե՝ Թումանյան 42, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ) տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով:
«Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում»
14.02.2020
11:30
Փետրվարի 14-ին` ժամը 11։30-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով իրականացված մոնիտորինգի արդյունքները։
Ստորև կարող եք ծանոթանալ նաև մամուլի հաղորդագրությանը։
«ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները»
13.02.2020
13:00
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ