ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2018թ. զեկույցի ներկայացում. «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ներկայացրեց 2018թ. իրականացրած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույցի արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ:

Թեև 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք երեխաներին համամասնորեն չեն ուղղվել:

Ասուլիսին մասնակցում էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը և Արգենտինայի Ազգային Գանձապետարան, Ֆինանսական և եկամուտների քաղաքականության գծով տնօրեն Լուչիանա Դիազ Ֆրերսը:

Ուսումնասիրությունն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Այն ներկայացնում է Հայաստանում երեխաներին ուղղված ուղղակի, անուղղակի և ընդլայնված ծախսերը՝ երկրում գոյություն ունեցող պետական քաղաքականության և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի պարտավորությունների համատեքստում:

Արմենուհի Հովակիմյանն ասում է, որ երեխաներին ուղղված ընդհանուր ծախսերի կեսից ավելին կազմում են կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության գծով ծախսերը:

«2012 և 2015 թվականների տվյալները ցույց են տալիս, որ երեխաներին ուղղված ծախսերում կրթության գծով ծախսերի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 34.7 տոկոս և 31.6 տոկոս, սոցիալական պաշտպանության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 12.7 տոկոս և 12.2 տոկոս, իսկ առողջապահության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 8.4 տոկոս և 8.3 տոկոս»,-ասում է Հովակիմյանը:
Ուսումնասիրության մեթոդաբանությունը նախկինում լայնորեն կիրառվել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ դրա արդյունքում արժեքավոր դասեր են քաղվել; Հայաստանյան ուսումնասիրության համար որպես մոդել կիրառվել է արգենտինյան ձևաչափը, որի շրջանակում էլ Հայաստան են այցելել Արգենտինայի Ազգային Գանձապետարանի գործընկերները:

Բանախոսները նշեցին, որուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի մեծ մասն ուղղվել է նրանց կյանքի պահպանման, զարգացման և պաշտպանության իրավունքների իրացմանը, մինչդեռ մասնակցության իրավունքի իրացմանը բաժին է ընկել միայն մոտ 1 տոկոսը: Սա վկայում է երեխաների և դեռահասների մասնակցության իրավունքի իրացումը խթանելու նպատակով թիրախավորված ներդրումների անհետաձգելի անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի վերջիններիս սոցիալական ներառմանն ու զարգացմանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ