«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը ռիսկային քայլ կլինի». քաղաքագետներ
04.10.2018
11:00
Հայաստանում ստեղծվել է քաղաքական լարված իրավիճակ, որը հակում ունի ավելի լարվելու, որովհետև ակնհայտ է, որ հակահեղափոխական ուժերը սաստկացնում են իրենց դիմադրությունը, որովհետև հասկանում են, որ կորցնելու շատ բան կա: Նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին  Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց փոփոխությունները Աժ կանոնակարգ օրենքում: Այդ փոփոխություններին արտահերթ նիստում կողմ քվեարկեցին ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները: Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաինյանի կոշտ դիրքորոշումը և հայտարարությունը այն մասին, որ ինքը` վարչապետի պաշտոնից հրաժարական կտա և վարչապետի այլ թեկնածու չառաջադրվելու պայմանում դեկտեմբերին Հայաստանում կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` հրաժարական տալու, և նոր վարչապետ   չառաջադրելու վերաբերյալ, շատ ռիսկային եմ համարում, որովհետև որևէ վստահություն չկա, որ մյուս ուժերը չեն առաջաադրի իրենց թեկնածությունը»,-ասաց Արա Պապյանը: 

Ըստ նրա` հակահեղափոխական ուժերը այնպիսի քայլերի կարող են դիմել, որոնց մենք չենք սպասում:

«Վիճակը փոխվում է օրըստօրէ, և մենք նկատում ենք, որ հակահեղափոխությունը հարձակման է անցնում: Չի կարելի հետհեղափոխական վիճակը կարգավորել նախահեղափոխական օրենքներով և սահմանադրությամբ»,-ասում է Պապյանը:

Քննարկման մյուս բանախոս` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ ՍտեփանԳրիգորյանի գնահատմամբ,  հանրապետականներին հավատալ պետք չէ, անգամ եթե նրանք ասում են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն 2019թ. մայիսին:

«Հանրապետական կուսակցության դեմքերը, պատգամավորները գրեթե ամեն օր  զրպարտում են Հայաստանը: Պատգամավորը մենակ օրենք գրողը չէ, նա անձ է, ով ընտրվում է ժողովրդի կողմից, և պարտավոր է հանդիպել ժողովրդի հետ: Եվ քաղաքական էլիտան, որը հավաքվել է ԱԺ-ում, անորակ է: Մեր խնդիրը այն է, որ վերևներում գտնվողները քաղաքական մակարդակում շատ անգամ ավելի անորակ են: Նրանց բոլոր քայլերը սադրանքներ են: Իրենք օգտվում են նրանից, որ Նիկոլ Փաշինյանը փափուկ քաղաքականություն է վարում: Մեր վզին հանրապետական կուսակցությունը փաթաթեց պառլամենտական համակարգը: Իսկ ցանկացած պառլամենտական երկրում վարչապետը կարող է ցրել Ազգային ժողովը»,-ասում է Գրիգորյանը: 

Գրիգորյանի խոսքով` ընդունված օրինագիծը վիճահարույց չէ, խնդիրը միտումն է, որով փորձում են կանխել արտահերթ ընտրությունները. «Իրենք չեն ըմբռնել, որ իրավիճակ է փոխվել: Եվ նրանք կարելի է ասել այս փափուկ քաղաքականությունից ոգևորվել են: Ի վերջո խորհրդարանը ներկայացուցչական մարմին է: Թող գնան ընտրության 90 տոկոս ձայն հավաքեն, բայց նրանք գրեթե վստահ են, որ չեն ունենա նման արդյունք, դրա համար էլ սկսել են դիմադրությունները»:

Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններին կողմ քվեարկած 3 քաղաքական ուժերին և պատասխանելով այն հարցին, թե ով կամ ինչը կարող էր դրդել միավորվել ՀՀԿ-ին ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին` Արա Պապյանը պարզաբանեց. «Կանխատեսելի էր այս միավորումը: Նրանց միավորում է ընդհանուր շահը: Նրանք շահագրգռված չեն երկրում ժողովրդավարության հաստատմամբ: Մյուս միավորող հանգամանքը այն է, որ իրենք որոշակի տեղ ունեն խորհրդարանում, և հասկանում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում չեն ունենալու այն նույն կարգավիճակը, որն ունեն այսօր: Իսկ նրանց գլխին կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Մի մոռացեք որ այսօրվա ՀՅԴ ղեկավարությունը իրավիճակի փոփոխման հետևանքով է բանտից դուրս եկել:  Կամ Քոչարյանը գնում է բանտ, կամ հեղաշրջում է իրականացնում, սա է ամբողջ պատկերը, և դա շատ տրամաբանական է: Մեր երկիրը բավականին երկար ժամանակ կառավարվել է գողական օրենքներով, իսկ գողական օրենքների մեջ բարությունը թուլության նշան է, հետևաբար օրենքի ամբողջ խստությամբ այդ մարդկանց պետք է պատժել»:

Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ վարչապետի հրաժարականը շատ ռիսկային է:

«Հարցը այն է, թե ինչ կարող ենք անել, որն է ելքը: Տարբեր ձևեր կան, որոնցից թերևս ամենահավանական տարբերակը պատգամավորների կեսից ավելիին օրենքի առջև կանգնեցնելն է: Այսօր պատգամավորների զգալի մասը օրենքի հետ խնդիր ունի և պետք է նրանց դեմքը բացել ժողովրդի առջև: Եվ երբ բացահայտվի իրենց գործերը, նրանք կհասկանան, որ օրենքի առջև բոլորը  հավասար են: Մեխանիզմներից մեկը նրանց օրենքի դաշտ բերելն է»,-հավելեց Գրիգորյանը:

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ