Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացրեց քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնի քննարկման բանախոսներն էին`

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
Սաշուր Քալաշյան, ճարտարապետ
Վահան Արծրունի, երգահան, երգիչ,

Թեման՝ Ի՞նչ է պակասում Երևանին
Համակարգող` Լիլիթ Ավագյան

Քննարկման տեսագրությունը հասանելի է այստեղ:

-----------

Ժամը 12:00

Բանախոս`
Վահագն Խաչատրյան, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ
Համակարգող՝ Դերենիկ Մալխասյան

Քննարկման տեսագրությունը հասանելի է այստեղ: 

----------

Ժամը 13:00

Բանախոսներն էին՝
Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ
Աշոտ Գաբրիելյան, բանաստեղծ
Հովիկ Չարխչյան, գրող, գրականագետ
Հասմիկ Հակոբյան, «Գրանիշ» գրական հանդեսի գլխավոր խմբագիր 
Թեման՝ Երևանը՝ ժամանակակից գրողների գործերում
Համակարգող` Լիլիթ Ավագյան 

Քննարկման տեսագրությունը հասանելի է այստեղ:

----------

Ժամը 14:00
Բանախոսներ էին՝
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Էդգար Վարդանյան, քաղաքագետ
Համակարգող՝ Դերենիկ Մալխասյան

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումների վրա ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցությանը՝ Հակոբ Բադալյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական նոր իրավիճակում պարզ է լինելու ուժերի հարաբերակցության պատկերը՝ հաշվի առնելով, որ սա  իրավիճակին առավելագույնս մոտ պատկեր ստանալու աննախադեպ առաջին հնարավորությունն է:

«Հասկանալի է, որ դասական քաղաքական մրցակցության փուլին մենք դեռ չենք հասել: Դրան կհասնենք, երբ տեղի կունենա խորհրդարանի ընտրությունը, և սա միջանկյալ քաղաքական գործընթաց է: Օբյեկտիվորեն, երբ երկրում համապետական իշխանությունը դեռևս ձևավորված չէ ինստիտուցիոնալ առումով, հասկանալի է, որ քաղաքական իշխանության ձևավորումը ենթակա է լինելու հենց այդ պրոցեսին», - շեշտում է Բադալյանը:

Բանախոս Էդգար Վարդանյանը նշում է, լուրջ ցուցանիշ է, որ հանրությունը աջակցում է այսօրվա իշխանությանը:

«Մեծամասնությունը հենց քաղաքական հաղթանակն է լինելու, երբ «Իմ Քայլը» դաշինքը կվերցնի ձայների մեծամասնությունը և առանց որևէ խոչընդոտների կարողանա դառնալ քաղաքային իշխանություն: Օբյեկտիվորեն այդ քաղաքական խմբի ղեկավարը վարչապետն է, և հեղափոխության լիդերը Նիկոլ Փաշինյանն էր: Եվ, եթե ցուցանիշը 60 տոկոսից ավելի լինի, բնականաբար դա Իմ Քայլը դաշինքի լուրջ պոտենցիալի մասին կխոսի»:

Քննարկման տեսագրությունը հասանելի է այստեղ: 

----------

Ժամը 15:00

Բանախոս`
Վարդան Հարությունյան, իրավապաշտպան, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ
Թեմա` Երևանում քաղաքացիական ակտիվիզմի դրսևորումներ
Համակարգող՝ Լիլիթ Ավագյան 

Քննարկման տեսագրությունը հասանելի է այստեղ: 

----------

Ժամը 16:00

Բանախոս՝ 
Հրանտ Տեր-Աբրահամյան, պատմաբան, քաղաքական վերլուծաբան
Թեմա՝ Նախընտրական և հետընտրական Երևան
Համակարգող՝ Լիլիթ Ավագյան 

Քննարկման տեսագրությունը հասանելի է այստեղ:   

----------
Ժամը 17:00

Բանախոսն է`
Ավետիք Իշխանյան, Հելսինկյան կոմիտե –դիտորդական առաքելություն
Համակարգող՝ Դերենիկ Մալխասյան

Քննարկման տեսագրությունը հասանելի է այստեղ:  

---------

Ժամը 18:00

Բանախոսներն 1iն`
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ
Արա Պապյան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ
Համակարգող՝ Դերենիկ Մալխասյան

Քննարկման տեսագրությունը հասանելի է այստեղ:  

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ