Երևանի ավագանու ընտրություններ-2018 «Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները. ի՞նչ լուծումներ են առաջարկում թեկնածուները»
11.09.2018
11:00
Սեպտեմբերի 11-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Երևանի ավագանու ընտրություններ-2018. Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները» թեմայով, որի շրջանակում ընտրություններին առաջադրված կուսակցությունների ու դաշինքների թեկնածուները ներկայացրեին իրենց առաջարկներն ու լուծումները:

Քննարկմանը մասնակցում էին «Իմ քայլը» դաշինքից Արսեն Կարապետյանը, «Լույս» դաշինքից Անի Սամսոնյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից Արգիշտի Գևորգյանը, «Երևանի հանրություն» դաշինքից Արմինե Ղազարյանը, Ռեֆորմիստների կուսակցությունից Ռուբեն Ջեբեյանը, Երկիր Ծիրանի կուսակցությունից Մարիամ Խաչատրյան և Հայք կուսակցությունից Հակոբ Սիմոնյան:

Արմինե Ղազարյանը, խոսելով Երևանի կենտրոնում կառուցապատման խնդիրների մասին, նշում է, որ իրենք տեսնում են երկու սկզբունքային մոտեցում. Երևանի կենտրոնում կառուցապատումը խստիվ արգելում, թույլտվության չտրամադրում քաղաքի կենտրոնում շինարարության իրականացմանը:

Ռուբեն Ջեբեյանն ասում է, որ բիզնեսմենների հետ պետք է մշակել համատեղ ծրագրեր: Ըստ նրա` կառուցապատումը պետք է իրականացվի միայն Երևանի հատագծի համաձայն:

«Մենք չենք կարող ընդհանրապես արգելել կառուցապատումը, դա իրատեսական չէ, պետք է ուշադրություն դարձնել մշակութային օբյեկտներին, որոնք պետք է պահպանվեն: Երևանի հատակագիծը իրենով բավականին հնացած գործիք է»,-ասաց Արսեն Կարապետյանը:

«Լույս» դաշինքի թեկնածու Անի Սամսոնյանի կարծիքով փոքր կենտրոնը անհրաժեշտություն կա բեռնաթափելու: Պետք է ստեղծել քաղաքաշինության մասին օրենսգիրք, որտեղ կամրագրվեն գլխավոր սկզբունքներն ու մոտեցումները:

«Խիստ սահմանափակումներ Երևանի կենտրոնում շինարարության հետ կապված: Մեծ խնդիր է ավտոկայանատեղիների խնդիրը, ինչը կարող է լուծվել ստորգետնյա կամ վերգետնյա բազմահարկ կայանատեղիների կառուցմամբ», - ասում է Արգիշտի Գևորգյանը:

Հակոբ Սիմոնյանն էլ ասում է, որ ամեն ինչ պայմանավորված է փիլիսոփայությամբ, ընկալումով. «Մեր սիրելի քաղաքի դեմքի աղճատումը հավանաբար սկսվեց նրանից, երբ Ալբերտ Բազեյանին Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ նստել ես փողի վրա փող ես ուզում»:

«Ամբողջ Երևանը բաժանվելու է զոնաների, ըստ իր ֆունկցիաների: Մենք առաջարկում ենք այնպիսի օրենք, որը կպարունակի կառուցապատման վերաբերյալ նորմերը»,-ասաց Մարիամ Խաչատրյան:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում»
18.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում» թեմայով:
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ