«Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի մեկնարկը 2019-2020 թթ.
22.08.2018
12:00
Օգոստոսի 22-ին «Մեդիա կենտրոնում» հայտարարվեց բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունելության մեկնարկը 2019-2020 ուսումնական տարվա համար։

Ասուլիսի բանախոսներն էին Երևանում բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը և Երևանում բրիտանական դեսպանատան Քաղաքական հարցերի պատասխանատու Մարիամ Բաղդասարյանը:

«Չիվնինգը» Միացյալ թագավորության միջազգային կրթաթոշակային ծրագիր է, որը առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մեկամյա անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական ցանկացած համալսարանում, ցանկացած ոլորտում:

2019-2020 ուսումնական տարվա դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թ. նոյեմբերի 6-ն է:

Էլիսոն Չիքն ասում է, որ «Չիվնինգը» կարևոր գործիք է հայ-բրիտնական հարաբերությունների և այդ հարաբերությունները խորացնելու առումով:

«Այն կարևոր է ուսանողների համար, ովքեր մեկնելու են Միացյալ թագավորություն ծանոթանալու Միացյալ թագավորության մշակույթին, այն կարևոր է նաև այն առումով, որ ուսանողներին հնարավորություն է ընձեռում փորձի փոխանակում կատարելու, «Չիվնինգ» համայնքի հետ ծանոթանալու և Միացյալ թագավորությունում Հայաստանի դեսպանը լինելու համար»,-ասում է Էլիսոն Չիքը:

Ուսումնառության ավարտից հետո պահանջվում է, որ ուսանողները վերադառնան Հայաստան և 2 տարի ապրեն, աշխատեն Հայաստանում:

Ըստ Էլիսոն Չիքի` «Չիվնինգի» պատմությունը հայ-բրիտանական հարաբերություններում գերազանց  է և ավելի քան 150 ուսանող օգտվել է այս կրթաթոշակից, որոնց մեջ կան ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բարձաստիճան պաշտոնյաներ, լրագրության ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային գործակալություններում աշխատողներ և ձեռներեցներ:

Այս տարի կրթաթոշակը հասանելի կլինի 8 հայ ուսանողի համար, որոնք կմեկնեն ուսանելու Միացյալ թագավորությունում:

Մարիամ Բաղդասարյանն ասում է, որ  1983 թվականին հիմնադրված «Չիվնինգ կրթաթոշակային ծրագիրը հասանելի է աշխարհի ավելի քան 150 երկրներում:

«Չիվնինգ» համայնքը այսօր կազմում է շուրջ 50 հազար շրջանավարտ:

«Կրթաթոշակին արժանանալու համար հավակնորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի, ուսումնառության ավարտից հետո 2 տարի պետք է պարտավորվի ապրել և աշխատել Հայաստանում: Պետք է ունենա 2 տարվա աշխատանքային փորձ, կամավորական աշխատանքը նույնպես հաշվի է առնվում: Պետք է մինչև 2019 թվականի հուլիս ամիսը համապատասխան լեզվի իմացության վկայականով հավաստի անգլերեն լեզվի իմացության փաստը և Միացյալ թագավորության համալսարաններից որևէ մեկից ունենա առաջարկ»,-մանրամասնեց Բաղդասարյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ